Հայաստանում այսօր կա քաղաքական բանտարկյալ, ով շուրջ երեք ամիս է գտնվում է կալանքի տակ «հետույք» բառը փոդքաստի ընթացքում արտաբերելու համար։
Նարեկ Սամսոնյանն արդեն ութերորդ օրն է հացադուլ է իրականացնում, նրա փաստաբանն ահազանգում է, որ Նարեկն ունի վիրահատության կարիք։
Ու այս ողջ ընթացքում քաղաքական բանտարկյալին չեն այցելել ոչ ՄԻՊ-ի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Մանասյանը, ոչ էլ ՄԻՊ-ի աշխատակազմից որևէ մեկը։
Տիկին Մանասյան, շատ հետաքրքիր է, այս օրերին ավելի կարևոր ինչով եք զբաղված, ի՞նչ խոչընդոտ կա հացադուլ իրականացնողին այցելելու, ու սա այն դեպքում, երբ քրեակատարողական հիմնարկում այս իշխանության օրոք հացադուլ իրականացնելիս լրագրող է մահացել։ Ձեզ արգելվա՞ծ է այս հարցով զբաղվել, այլապես որն է ձեր զբաղեցրած պաշտոնի իմաստը։
Կարդացեք նաև
Ազատություն բոլոր քաղաքական բանտարկյալներին։
ՀՅԴ ՀԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
Քրիստինե Վարդանյան


















































