Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը ժամանակավորապես է վերականգնել Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում, մինչդեռ Վեհափառը Գևորգ Սրբազանին ազատելու որոշում էր կայացրել

Հունվար 16,2026 22:22

«Փաստինֆո»

Գևորգ եպիսկոպոս Սարոյանը «Առաջին լրատվական»-ին հայտնել է, որ դատարանը, բավարարելով հայցադիմումին կից միջնորդությունը, կիրառել է հայցի ապահովման միջոց և նրան ժամանակավորապես վերականգնել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։

Մինչդեռ, նշենք, որ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու հայցադիմում ներկայացվել է «Արման Վոլորդյայի Սարոյան» անունից, և դատարանը, փաստորեն, նրան է վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնում։ Կարելի է ենթադրել, որ Արման Սարոյանն ակնկալում է, որ այսուհետ այդ անունով է ղեկավարելու Մասյացոտնի թեմը։

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում առկա սուղ տեղեկատվությունից հնարավոր չէ հասկանալ՝ Արման Սարոյանը հայց է ներկայացրել Գևորգ Սրբազանի՞ն, թե Արման Սարոյանին առաջնորդի պաշտոնում վերականգնելու մասին։ «Ճանաչել անվավեր հայցվորին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին Գարեգին Բ Գարեգին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունվարի 10, 2026 թ. թիվ 02 հայրապետական տնօրինությունը՝ որպես հետևանք հայցվորին վերականգնելով Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում»,- նշվում է «Դատալեքսում», որի համաձայն հայցվորը ոչ թե Գևորգ Սրբազանն է, այլ Արման Սարոյանը:

Ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտարարել էր, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության 61-րդ հոդվածի համաձայն՝ Թեմակալ Առաջնորդը նշանակվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից և հանդիսանում է նրա ներկայացուցիչը։ Անհրաժեշտության պարագային Վեհափառ Հայրապետը կարող է պաշտոնից ետ կանչել Թեմակալ Առաջնորդին։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի, «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի կանոնակարգումներից հետևում է, որ՝

– Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում;

– պետությունը չի կարող միջամտել եկեղեցու օրենքին համապատասխանող գործունեությանը և ներքին կյանքին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031