Լրահոս
Օրվա լրահոսը

Կիբեռմարտահրավեր․ երբ զեղծարարները պահանջում են կանխիկացնել ֆինանսական միջոցները

Հունվար 16,2026 23:03

«Ձեր ֆինանսական միջոցները վտանգված են»․ սա զեղծարարների ամենահաճախ օգտագործվող արտահայտություններից է։

«Կիբեռմարտահրավերի» հերթական թողարկմանը ՆԳՆ Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Մկրտչյանը ներկայացնում է, թե ինչպես են զեղծարարները կեղծ հաշիվների միջոցով թիրախավորում քաղաքացիներին՝ ներկայանալով իրավապահ կառույցի աշխատակից։

📱Զեղծարարները հեռահաղորդակցության տարբեր հարթակներում՝ WhatsApp, Telegram, Viber, ստեղծում են կեղծ հաշիվներ, օգտագործում հանրության շրջանում ճանաչում ունեցող անձանց լուսանկարներ և կապ հաստատելով քաղաքացիների հետ՝ նշում են, որ գտնվում են իրավապահ մարմինների վերահսկողության ներքո։ Քաղաքացիներին հայտնում են, որ նրանց ֆինանսական միջոցները վտանգված են, անհրաժեշտ են «կանխարգելիչ քայլեր»՝ գումարը կանխիկացնել և փոխակերպել կրիպտոակտիվների։

❗️Հիշե՛ք․ իրավապահ մարմինների ներկայացուցիչները իրավունք չունեն հեռախոսազանգի միջոցով որևէ քաղաքացու պարտադրել կանխիկացնել ֆինանսական միջոցները կամ փոխանցել այլ հաշիվների։

ℹ️Կիբեռհանցագործությունների զոհ չդառնալու համար հետևեք «Կիբեռոստիկանություն» տելեգրամյան ալիքին կամ զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է աշխատանքային օրերին՝ ժամը 09։00-ից 18։00-ն)։

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031