Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն հոգաբարձուների խորհրդին է ներկայացրել հաստատության 2025թ.-ի գործունեության հաշվետվությունը։
Ներկայացվել են Մատենադարանի գիտական, գիտատեխնիկական, թանգարանային և ձեռնարկատիրական գործունեության արդյունքները, գիտական ուսումնասիրությունների միջազգայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքները և միջազգային համագործակցության հիմնական ձեռքբերումները։
Հոգաբարձուների խորհուրդը միաձայն հաստատել է Մատենադարանի՝ 2025 թ. գործունեության հաշվետվությունը։
Տնօրենի առաջարկով և հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ նիստի առաջին մասը, որտեղ ներկայացվել է կատարված աշխատանքների բովանդակային հաշվետվությունը, անցկացվել է բաց ձևաչափով։ Նիստին մասնակցել են Հանրային խորհրդի անդամները և Մատենադարանի աշխատակիցները:
Կարդացեք նաև
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին շնորհել է Մատենադարանի երախտագիտության մեդալ՝ կառույցի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։


















































