Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկ բաժակ ջրում փոթորիկ սերմանողներին ասեմ՝ մի չարչարվեք, միևնույն է` կոնսենսուս մինուս մեկ չի լինելու». Արամ Սարգսյան

Հունվար 16,2026 23:23

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը գրում է.

«1700 տարի և ավելի Հայ եկեղեցին միակ կառույցն է, որ առանց ընդհատումների, տարբեր վայրիվերումներով եկել-հասել է մեր ժամանակները։ Կարծում եմ՝ գաղտնիք չէ, որ ինչպես Հռոմի պապի, այնպես էլ Ամենայն հայոց կաթողիկոսի աջը համբուրում են, դա հարգանք է կարգավիճակին և եկեղեցուն։

Բազմիցս ասել եմ, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վերնախավը ՌԴ-ից կախվածության շղթայի վերջին օղակն է, որ պետք է խզվի, և մնում եմ իմ տեսակետին։

Ես առաջին, երկրորդ, երրորդ նախագահների հետ էլ բարդ հարաբերություններ ունեմ, երկրորդ նախագահի մասով անգամ սրված, անողոք, երբեմն շատ ցավոտ քննադատում եմ նրանց, բայց անունով չեմ դիմում, մականուններ չեմ տալիս, որովհետև կարծում եմ, որ այդպես հարգում եմ Հայաստանի Հանրապետության պետականությունը և կառավարման ինստիտուտները։

Ես կարծում եմ՝ իմ սերունդը իր մեծամասնության մեջ այդպիսին է, լա՞վ է, թե՞ վատ, այդպես է, դա արժեհամակարգի ու աշխարհընկալման հարց է, մեզնից յուրաքանչյուրն ունի պատմության, պետության, պետության առաջ և պետության համար պատասխանատվության իր պատկերացումները, որ ձևավորում է նաև վարքագիծը քաղաքականության մեջ։

Իսկ մեկ բաժակ ջրում փոթորիկ սերմանողներին ասեմ՝ մի չարչարվեք, միևնույն է` կոնսենսուս մինուս մեկ չի լինելու…»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031