Լրահոս
Օրվա լրահոսը

Իլհամ Ալիևի «խաղաղասիրական» ելույթը․ «Վերջին 80 տարիների ընթացքում ոչ մի այլ երկիր չի հասել այնպիսի լիակատար և բացարձակ հաղթանակի, ինչպիսին Ադրբեջանը»․ Տաթև Հայրապետյան

Հունվար 17,2026 12:48

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Հունվարի 13-ին Իլհամ Ալիևը իր ելույթում էական քայլ է կատարել՝ միտված «խաղաղությանը»։ Նա 10 րոպեանոց ելույթում հայերին «թշնամի» ու «նողկալի թշնամի» է անվանել ընդամենը 2 անգամ։

Նա նաև ասել է․ «Պետք է նաև նշեմ, որ մենք վրեժ լուծեցինք նրանց արյան համար մարտադաշտում․ այն անպատասխան չի մնացել։ Օկուպացիայի տարիներին մենք բազմիցս լսել և կրկնել ենք այս խոսքերը և ապրել ենք այս ձգտումներով։ Մեր հողերի կորուստը և մեր բազմաթիվ հերոսների նահատակությունը խորը ցավ պատճառեց մեր ազգին, բայց դա մեզ չկոտրեց։ Մենք չխոնարհվեցինք։ Մենք ցուցադրեցինք մեր կամքը մարտադաշտում․ և՛ վրեժ լուծեցինք մեր նահատակների համար, և՛ վերադարձրինք մեր հողերը։ Վերջին 80 տարիների ընթացքում ոչ մի այլ երկիր չի հասել այնպիսի լիակատար և բացարձակ հաղթանակի, ինչպիսին Ադրբեջանը»։

Սա պետք է գնահատել որպես բացառիկ «խաղաղասիրական» ելույթ, քանի որ նախկինում նույն 10 րոպեանոց ելույթում հինգ անգամ էր մեզ «թշնամի» անվանում ու խոսում վրեժ լուծելուց։ Լավին լավ ասենք։

Իսկ իրականում սա կոչվում է պետական մակարդակով ատելության ու թշնամանքի քարոզ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031