Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են Կենտրոն քրեակատարողական հիմնարկ, այս մասին հայտնել է նրա պաշտպաններից Զարուհի Փոստանջյանը։
«Բժիշկն այնպիսի ախտորոշում էր տվել, որն անհամատեղելի է կալանքի հետ եւ նրան տեղափոխելը ՔԿՀ կարելի է բնութագրել որպես հանցագործություն, որը միտված է մարդուն հասցնել մահվան, իսկ այս պահին ՔԿՀ-ում բժիշկ չկա, բուժքույր է միայն»,- ասել է Զարուհի Փոստանջյանը։
Փաստաբանը «Շտապօգնություն» էր կանչել Ղուկասյանի համար, սակայն ՔԿՀ-ի աշխատակիցները թույլ չեն տվել նրանց ներս մտնել։


















































