Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Սամսոնյանի շուրջ ստեղծված իրավիճակը մտահոգիչ է․ աչք փակել ու շրջանցել դա, նշանակում է աչք փակել քաղաքացու հիմնարար իրավունքների վրա․ Մեսրոպ Առաքելյան

Հունվար 17,2026 18:35

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի տելեգրամյան գրառումը

Նարեկ Սամսոնյանի շուրջ ստեղծված իրավիճակը մտահոգիչ է՝ անկախ դրա վերաբերյալ առկա տարբեր տեսակետներից։

Հացադուլը ծայրահեղ միջոց է, որին մարդիկ դիմում են միայն այն ժամանակ, երբ այլ ելք չեն տեսնում։ Պետության պարտականությունն է նման դեպքերում ապահովել անձի կյանքի և առողջության պաշտպանությունը՝ երաշխավորելով պատշաճ և լիարժեք բժշկական օգնության իրավունքը։

Բացի դրանից, Նարեկն այս պահին ունի առողջական այլ խնդիրներ, որոնք անհետաձգելիորեն ենթակա են բժշկական միջամտության: Աչք փակել ու շրջանցել դա, նշանակում է աչք փակել քաղաքացու հիմնարար իրավունքների վրա, ինչը բացարձակապես անընդունելի է:

Միևնույն ժամանակ, կարևոր է բացառել ցանկացած քաղաքական դրդապատճառներով կալանավորում։ Իրավական պետությունում ազատությունից զրկումը կարող է լինել բացառապես իրավական հիմքերով և արդար դատավարության շրջանակում։

Մարդու առողջությունն ու կյանքը պետք է լինեն առաջնահերթություն։
Պետությունն ունի պատասխանատվություն՝ ապահովելու այդ իրավունքի լիարժեք իրացումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031