Լրահոս
Օրվա լրահոսը

Գործող իշխանությունը հետևողականորեն սահմանափակում է խոսքի ազատությունն ու հանրային վերահսկողությունը․ Մանե Թանդիլյան

Հունվար 17,2026 20:10

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցածը հերթական ապացույցն է, որ գործող իշխանությունը հետևողականորեն սահմանափակում է խոսքի ազատությունն ու հանրային վերահսկողությունը։

Լրագրողների աշխատանքը խոչընդոտվել է, նրանք ուժի կիրառմամբ դուրս են բերվել դահլիճից միայն այն պատճառով, որ փորձում էին լուսաբանել հանրային կարևորություն ունեցող նիստը։

Սա արդեն ոչ թե միջադեպ է, այլ քաղաքական վարքագիծ։ Վարքագիծ, որն անհամատեղելի է ժողովրդավարական պետության, բաց կառավարման և հաշվետու իշխանության գաղափարի հետ։

Երբ իշխանությունը վտարում է մամուլը խորհրդարանի դահլիճից հենց այնպես, դա նշանակում է՝ նա վախենում է ճշմարտությունից և հանրային վերահսկողությունից։

Ուժային մեթոդներով աշխատող համակարգը և ազատ խոսքի ճնշումը չեն կարող լինել Հայաստանի ապագայի ճանապարհը։

Ժողովրդավարությունը չի կառուցվում լրագրողների լռեցմամբ և նրանց իրավունքների ոտնահարմամբ։ Այն կառուցվում է թափանցիկությամբ, պատասխանատվությամբ և խրախուսելով երկրում առողջ ու ազատ մամուլի առկայությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031