Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Սամսոնյանը հանդիսանում է քաղբանտարկյալ, քանի որ նրա նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում ակնհայտորեն հանցանք չհանդիսացող արարքի համար․ հայտարարություն

Հունվար 17,2026 22:25

Մեր գործընկեր Ռուբեն Մելիքյանը մեզ ներկայացրել է մեդիագործիչ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ քրեական հետապնդման, ինչպես նաև նրա հացադուլի և առողջական վիճակի հետ կապված անհրաժեշտ մանրամասներ։ Ներկայացված փաստերի հիման վրա հայտարարում ենք.

1) ԵԽԽՎ թիվ 1900 բանաձևի իմաստով Նարեկ Սամսոնյանը հանդիսանում է քաղբանտարկյալ, քանի որ նրա նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում ակնհայտորեն հանցանք չհանդիսացող արարքի համար։

2) Վերոգրյալի ուժով քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հացադուլի պահանջն իրավաչափ է և տրամաբանական։

Իրավասու պետական կառույցներից պահանջում ենք.

1) Անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանին։
2) Հրատապ ձևով ապահովել քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի ուղեգրումն իր ընտրած բուժհաստատություն՝ շտապ վիրահատության։
3) Հացադուլի ընթացքում քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի համար ապահովել հացադուլն իրականացնելու այնպիսի պայմաններ, որոնք ավելի վատը չեն, քան մինչև հացադուլը եղած պայմանները։

Իրավապաշտպան կառույցներին կոչ ենք անում ուշադրության կենտրոնում պահել խնդիրը։

«ՀԻՆԳ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031