Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք կորցրեցինք իր ձեռագիրն ու հետագիծն ունեցող մեր գործընկերոջը. Հայաստանի ժուռնալիստների միություն

Հունվար 17,2026 22:35

Հայկական հեռուստատեսության երբեմնի վառ երկնակամարից մի գույն էլ պակասեց. երկարատև ծանր հիվանդությունից հետո մահացավ հեռուստահաղորդավար, դերասան, մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը՝ մարդ, ով անգամ ամենածանր առողջական դրության մեջ այդպես էլ երբեք չկորցրեց լավատեսությունը, հումորի զգացումը, հույսը, որ մի օր ամեն բան լավ կլինի:

Մենք կորցրեցինք իր ձեռագիրն ու հետագիծն ունեցող մեր գործընկերոջը:

Զառան բարի էր, ներողամիտ, քաղցրախոս, սուր անկյունները հարթող, ինքնաբավ, ու նրա բացը դժվար է լինելու լրացնել մեր հեռուստատեսությունում:
Հայաստանի ժուռնալիստների միությունն իր խորին ցավակցություններն է հայտնում Զառա Արամյանի ընտանիքին, ընկերներին, գործընկերներին ու բարեկամներին, նրա արվեստը գնահատող բազմահազար երկրպագուներին:

Լույսերի մեջ մնաս, Զառա ջան:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031