Լրահոս
Օրվա լրահոսը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ կաթողիկոս ընդունեց Հ.Յ.Դ. Լիբանանի Կեդրոնական կոմիտէի կազմը

Հունվար 17,2026 22:45

Այսօր՝ շաբաթ, 17 Յունուար 2026-ի առաւօտեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետը ընդունեց Հ.Յ.Դ. Լիբանանի կեդրոնական կոմիտէի կազմը, գլխաւորութեամբ կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպէր Պալապանեանի։

Պալապանեան Նորին Սրբութեան փոխանցեց զեկուցում, յատկապէս լիբանանահայութեան վերաբերող հիմնական խնդիրներոն ընդառաջ մշակուած ծրագիրներուն եւ կատարուած աշխատանքներուն մասին։

Հայրապետը գնահատեց տարուող աշխատաքները եւ շեշտեց, յատկապէս երկրի դիմագրաւած ճգնաժամային ներկայ պայմաններուն մէջ, համախմբուած աշխատելու եւ լիբանանահայ բոլոր կառոյցներուն միջեւ համագործակցութիւնը ընդլայնելու հրամայականը։

Այնուհետեւ, կեդրոնական կոմիտէի անդամները Վեհափառ Հայրապետին հետ արծարծեցին Հայատանի, Սփիւռքի եւ հայ եկեղեցւոյ դիմագրաւած այսօրուան խնդիրները՝ վերաշեշտելով լիբանանահայութեան ունեցած եւ ունենալիք հիմնական դերը՝ համահայկական մեր առաջադրանքներու հետապնդման մէջ։

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031