Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքն իրեն միլիարդավոր պարգևավճարներ բաժանելու գործելաոճը վաղուց դարձել է սոցիալական անհավասարության ու բևեռացման աղաղակող փաստ․ Մարիաննա Ղահրամանյան

Հունվար 17,2026 23:50

«Մեր ձևով» համաժողովրդական շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանն ասում է․

Այս կառավարության` ինքն իրեն միլիարդավոր պարգևավճարներ բաժանելու գործելաոճը վաղուց դարձել է սոցիալական անհավասարության ու բևեռացման աղաղակող փաստ։

Երբ Հայաստանում նվազագույն կենսաթոշակը 36,000 դրամ է, նվազագույն աշխատավարձը՝ 75,000 դրամ, իսկ այդ աշխատավարձի 46 տոկոսը ծախսվում է ջեռուցման վրա, միայն այս տարվա բյուջեով, այսինքն, մեզ հասանելի բաց տվյալներով, նախագահի, խորհրդարանի ու վարչապետի (առանց տեսչական ու ենթակա այլ մարմինների) աշխատակազմերի հանար նախատեսվում է 16.7 մլրդ դրամ պարգևավճար։

Մենք նախատեսում են նոր KPI-ների ներդրման միջոցով գնահատել արդյունքը` հաշվելի, չափելի տնտեսական էֆեկտը, ապա պետական ապարատին պարգևատրել։

Հ.Գ. ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանին հորդորում եմ շատ ուշադիր լսել հատկապես պետական ապարատի գործունեության արդյունավետության գնահատման մեխանիզմներին վերաբերելի հատվածը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031