Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր Պարգեւը ցայսօր կանգնած է իր խրամատում: Նա չէր սխալվում. «Հայացք Երեւանից»

Հունվար 18,2026 10:00

Օրերս հայտնի դարձավ, որ վարչապետին հարող 10 եպիսկոպոսների կազմը համալրվել է մեկուկես տասնյակ քահանաներով, որոնց Նիկոլը «եղբայրական աջակցության» խոսքեր է փոխանցել՝ հույսով, որ Եկեղեցու՝ հայտարարված «բարենորոգմանը» քահանաների նոր խմբեր կմիանան. «Քահանա հայրե՛ր, նաեւ Ձեր օրհնությամբ ու ակտիվ մասնակցությամբ ՀԱՍԵ-ն կբարենորոգվի։ Կոչ եմ անում մեր բոլոր համայնքներին եւ մարզերին, մեր սիրելի ժողովրդին՝ աջակցել, քաջալերել, խրախուսել ու պաշտպանել բարենորոգմանը միացած եւ միանալ պատրաստվող բոլոր քահանաներին»,- ՖԲ-ում գրել է Փաշինյանը՝ բացեիբաց ցույց տալով, որ լուրջ գործընթաց է ծավալել ոչ միայն Եկեղեցին, այլեւ հասարակությունը պառակտելու եւ ազգը միմյանց դեմ հանելու ուղղությամբ:

Ազգակործան այս խառնակչությանը, կարծես, համապատասխան որակի քահանաներն էին պակասում եւ, խնդրեմ, նրանք էլ գտնվեցին, որոնց գալուստը Փաշինյանին ոգեւորեց, մղեց Եկեղեցու դեմ ճնշումներն ուժեղացնելու նոր մտահղացումների: Կառավարությունը շտապ ընդունեց որոշում, համաձայն որի՝ եկեղեցուն պետական եւ համայնքային հողեր այլեւս չեն փոխանցվի։ Գործադիրը լուծարեց նաեւ եկեղեցու հիմնադրած ու ՀՀ հոգեւոր կյանքը պարբերաբար լուսաբանող միակ ալիքը՝ «Շողակաթ» հեռուստաընկերությունը, էլ չասած՝ ամիսներ շարունակ կալանքի տակ ապօրինաբար պահվող բարձրաստիճան հոգեւորականների մասին։ Ի դեպ՝ Նիկոլ Փաշինյանը վերջերս չբացառեց իրավապահների մուտքը Մայր Աթոռ:

Փաշինյանից ամեն տխմար բան կարելի է սպասել: Չգիտես ինչու նրան թվում է՝ բոլորն իր պարտապաններն են: Եվ առաջին հերթին՝ եկեղեցականները, որոնք պարտավորված են լուռ ծառայել իրեն, կատարել իր ամեն մի քմահաճույք: Թերեւս՝ Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Տեր Պարգեւ Զեյնալյանը առաջին հոգեւորականներից էր, որը Սյունիքի մարզ այցելած Նիկոլ Փաշինյանի ձեռքը թողեց օդում՝ չողջունեց պարտված Գերագույն գլխավորին եւ ցույց տվեց եկեղեցու դուռը: Դա 2020-ի դեկտեմբերի 21-ին էր: Սիսիանի եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Պարգեւ քահանան առաջինը դուրս եկավ Նիկոլի ու նիկոլիզմի դեմ եւ հասկացրեց, որ ՀԱՍԵ-ն նրա տեղը չէ: Տեր Պարգեւը ցայսօր կանգնած է իր խրամատում: Նա չէր սխալվում:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երեւանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031