Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում ապօրինի պահվող Լյուդվիգ Մկրտչյանի շահերը ներկայացնող Լուսիանա Մինասյանը նամակ է հղել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին

Հունվար 18,2026 11:45

Վիգեն Էուլջեքչյանի շահերը ներկայացող Լուսիանա Մինասյանն այժմ ներկայացնում է Ադրբեջանում ապօրինի պահվող մեկ այլ հայի` Լյուդվիգ Մկրտչյանի շահերը։

Արգենտինայում գործող SOAR կազմակերպության («Հայ որբերի աջակցության ընկերություն») անունից նա նամակ է ուղարկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքին։

«SOAR-ի, տիկին Հրանուշ Շահբազյանի (Մկրտչյանի կինը՝ խմբ.) և իմ՝ որպես Մկրտչյանի իրավական ներկայացուցչի անունից, մենք խորը մտահոգություն ենք հայտնում Բաքվում նրա` 5 տարուց ավելի շարունակվող կամայական կալանքի վերաբերյալ։ Պարոն Մկրտչյանի երկարատև կալանքը, արդար դատաքննության բացակայությունը և ընտանիքից հարկադրական բաժանումը մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումներ են», – գրել է SOAR-ի ղեկավար Լուսիանա Մինասյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031