Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկրի ղեկավարությունը պետք է զբաղվի երկրի տնտեսությամբ, մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավ դարձնելով»․ Նարեկ Կարապետյան

Հունվար 18,2026 23:00

«Երկրի ղեկավարությունը պետք է ոչ թե գնա քահանաների հետ կռվի, ոչ թե ամբողջ օրը թմբուկ նվագի, ոչ թե ուրիշ բաներով զբաղվի, որը ընդհանրապես կապ չունի տնտեսության հետ, այլ պետք է զբաղվի երկրի տնտեսությամբ, մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավ դարձնելով» ,-այս մասին Մալաթիա-Սեբաստիա համայնքում հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Իսկ ինչո՞ւ է նա զբաղվում նրանով, ինչով զբաղվում է, որովհետև մենակ դրանից է լավ հասկանում, որովհետև իր ամբողջ կյանքում նա զբաղվել է հակադրություններով, մարդկանց անվանարկելով, մարդկանց հանդեպ բացասական հույզեր առաջացնելով։ Իսկ ինչո՞վ է զբաղվել Սամվել Կարապետյանը։ Աշխատանքով։ Զբաղվել է աշխատատեղեր ստեղծելով, իր ամբողջ կյանքում նա զրոյից ստեղծել է աշխատատեղեր» ։

Նարեկ Կարապետյանը շեշտել է` եթե նայում ենք մարդկանց անցած ճանապարհը, մենք կարող ենք ասել, թե հետագայում ինչ է անելու։

«Դու չես կարող 30 տարի մի ձև ապրել, դրանից հետո, 10 տարի ուրիշ ձև։ Ինչպես ապրում ես, նույն ձև շարունակելու ես, իհարկե, ավելի մեծ մասշտաբով, քանի որ պետությունը, քո ժողովուրդը քո կողքին է լինելու» ,-ասել է «Մեր ձևով» շարժման համակարգողը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031