Լրահոս
Օրվա լրահոսը

Այս խոսքերն ասում է մի մարդ, որը բանակցել է Քի վեսթի փաստաթուղթը, ինչով առ այսօր անսահման հպարտանում է. Արուսյակ Ջուլհակյանը՝ Վարդան Օսկանյանին

Հունվար 18,2026 23:55

Օսկանյանն է կրկին խոսել: Քննադատել է օրերս ԱՄՆ-ում TRIPP-ի շուրջ ձեռքբերված համաձայնությունները:

«Որքան ապաշնորհ ու անտեղյակ պետք է լինել միջազգային հարաբերություններում, որքան անլեզու պետք է լինել, որպեսզի Հայաստանի ռազմավարական մարզի տարածքով, Հայաստանի ինքնիշխանության հաշվին, Ադրբեջանի երկու հատվածները կապող միջանցքը 46 տարի ժամկետով հանձնվի երրորդ երկրի տնօրինությանը», – ասում է Օսկանյանը:

Իսկ որքա՞ն ապաշնորհ ու անտեղյակ, որքան անլեզու պետք է լինել հաղթանակած վիճակում Հայաստանի ռազմավարական մարզի ամենառազմավարական մի ամբողջ շրջանը թշնամուն հանձնելու և դրանով Հայաստան- Իրան սահմանը «ջնջելու» շուրջ բանակցել համաձայնելու համար: Որքան ապաշնորհ և անլեզու պետք է լինել ֆիզիկական անվտանգության ապահովման հրամայականով պայմանավորված ինքնորոշման իրավունքը պրիմիտիվ տարածքային վեճի վերածելու համար: Որքան ապաշնորհ և անլեզու պետք է լինել Լեռնային Ղարաբաղին բանակցային սեղանից դուրս թողնելու և Հայաստանի Հանրապետությունը կոնֆլիկտի հիմնական կողմ կարգելու համար: Որքան ապաշնորհ և անլեզու պետք է լինել «զուգարանն օկուպացնելու» համար:

Մեր ժողովրդի հաղթանակը մսխած և բանակցություններում ունեցած մեր խաղաթղթերը կտոր-կտոր հանձնած սույն պարոնը շարունակում է. «Հայաստանը համաձայնել է Ադրբեջանին տրամադրել անխոչընդոտ և անխափան հաղորդակցություն Նախիջևանի հետ։ Ուստի այս նախագծի ողջ նպատակն ու իմաստը Ադրբեջանին միջանցք տրամադրելն է»։

Այս խոսքերն ասում է մի մարդ, որը բանակցել է Քի վեսթի փաստաթուղթը, ինչով առ այսօր անսահման հպարտանում է: Մի փաթեթ, որն Ադրբեջանը Նախիջևանին կապող սուվերեն միջանցք էր նախատեսում, թեկուզ օդային: Երևի Օսկանյանը կարծում է, որ այն, ինչ օդում է, այլ՝ ոչ գետնի վրա, Հայաստանի տարածք չէ: Բայց սա էլ մի կողմ: Եթե անխոչընդոտ հաղորդակցությունը միջանցք է, ապա, Մադրիդյան սկզբունքները ստորագրելով, Օսկանյանը և յուր շեֆը միջանցք են տվել Ադրբեջանին դեռևս 2007 թվականին, «պանծալի հաղթանակի» տարիներին: Էլ չխոսեմ անկախության հանրաքվեն ուրանալու, և անորոշ ապագայում նոր հանրաքվե կազմակերպելուն համաձայնվելու մասին:

«Այս միջանցքը Հայաստանին, իսկ մեծ հաշվով նաև ԱՄՆ-ին, ոչինչ չի տալու».- պնդում է Օսկանյանը՝ հիմա էլ կարծելով, թե ավելի լավ է հասկանում ԱՄՆ-ի շահերը, քան պաշտոնական Վաշինգտոնը:

Էլեմենտար պարկեշտություն և ամոթ ունենալու պարագայում Օսկանյանը պետք է ընդմիշտ լռեր, ամաչեր այն «դիվանագիտական աղետի» համար, որ մեր գլխին բերել է։ Բայց հավակնում է Հայաստանին վերագրել էպիտետներ, որոնք միայն իրեն են վերագրելի: Մարդ, որի ողորմելիության ինդեքսը նույնիսկ 26 չէ:

Զրո է: Նոլյ բեզ պալըչկի։

Արուսյակ ՋՈՒԼՀԱԿՅԱՆ

«Քաղաքացիական պայմանագիր»կուսակցության Վարչության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031