Լրահոս
Օրվա լրահոսը

«Հետո չասեք՝ ինչի՞ էսպես եղավ, էս ի՞նչ բերեցիք մեր գլխին»․ 44-օրյա պատերազմի զեկույցի թեման ԱԺ-ում լեզվակռվի առիթ դարձավ

Հունվար 19,2026 10:45 Share

«Շահարկումն իշխանության կողմից է։ Տարիներ շարունակ իշխանությունը հայտարարում էր՝ քննիչ հանձնաժողով ենք ձեւավորելու, տեսեք, թե ինչե՜ր ենք բացահայտելու։ Ընդդիմությունը ուներ վերապահումներ, որ դա հանրային վստահություն չունեցող հանձնաժողով է»,-ԱԺ 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանի մեկնարկին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Խոսքը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցի մասին է, որն այդպես էլ խորհրդարանում չներկայացվեց։

Գեղամ Մանուկյանը նկատեց՝ իրավական տարբեր հիմնավորումներով այն չի ներկայացվել եւ ավարտելով աշխատանքը, այդպես էլ այս ԱԺ-ին չի ներկայացվել զեկույցը․ «Թղթածրարը, որը կարդացել ենք, ի՞նչ է։ ԱԺ-ին այդպես էլ որեւէ փաստաթուղթ չի ներկայացվել»։

Թեմայի շուրջ բանավեճում Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ընդդիմությունը նախընտրական քարոզարշավում այս թեման շահարկելու է, բայց խորհուրդ տվեց դա չանել․ «Այս թեմայում դուք պարտված եք»։

«Հիմա եթե դուք ծանոթացել եք՝ զեկույցը կա՞, թե՞ չկա»,- հարցրեց Ալեն Սիմոնյանը՝ թեման սահուն տեղափոխելով այն հարթություն, որ ընդդիմությունը չի մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստերին, չի մասնակցել ԱԺ նիստերից մի մասին, ԱԺ խորհրդի նիստերին եւ այլն։

«Այս թեմայի շուրջ շահարկումները, իսկ սրանք շահարկումներ են, համարում եմ անտեղի։ ԱԺ 107 պատգամավորները կարող են ծանոթանալ։ Գնացեք առաջին բաժին՝ ծանոթացեք։ Մեզ քննադատում եք, բայց չեք ուզում ծանոթանաք։ Պատգամավոր կա, գնացել է՝ բացել է՝ ասել է՝ «չէ, շատ է, հետո կնայեմ»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն առաջարկեց հանրային լսումների ձեւաչափով զեկույցի բաց մասը ներկայացնել հանրությանը, ու սպառնաց․ «Բայց հետո չասեք՝ ինչի՞ էսպես եղավ, էս ի՞նչ բերեցիք մեր գլխին»։

Անդրանիկ Քոչարյանը արձագանքեց՝ քննարկենք։

Մանրամասները՝ տեսանյութում

8-րդ գումարման 11-րդ նստաշրջանի օրակարգում 27 հարց է, 15-ը՝ պարտադիր բաժնում։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031