Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանը կասկածում է, որ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները կլինեն հաջորդ ԱԺ-ում

Հունվար 19,2026 11:06

«Վերջիվերջո գործի գալո՞ւ եք հաջորդ գումարման ԱԺ-ում, եթե, իհարկե, հայտնվեք, ինչի մեջ ես շատ խիստ կասկածում եմ»,- խորհրդարանի աշխատանքների մեկնարկին դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավորներին՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորների մեջ լեզվակռիվը սկսվեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցից եւ հանգեց խորհրդարանի աշխատանքներին, ըստ Ալեն Սիմոնյանի, ընդդիմության թերի մասնակցությանը։

«Դուք եք մերժել Հայաստանին։ Մենք մերժել ենք մի բան՝ մերժել ենք ձեզ՝ սերժաքոչարյանական խումբը, որի մեջ մտնում եք նաեւ դուք, որովհետեւ կոալիցիոն գործընկերներ եք եղել, իրար հետ պաշտոններ եք զբաղեցրել։ 004 շրջաբերականով մերժել եք Հայաստանի հանրապետությունը դուք»,- պատասխանելով Արծվիկ Մինասյանի եւ Արթուր Խաչատրյանի ելույթներին, ասաց Ալեն Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031