Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ի ֆիքսված կապի ցանցի ծառայությունները հասանելի են Զովունիում

Հունվար 19,2026 12:39

Ucom-ը Կոտայքի մարզի Զովունի գյուղում հաջողությամբ գործարկել է գերարագ ֆիքսված կապի ցանցը։  Այսուհետ, Զովունու բաժանորդները կարող են միանալ մարզերի համար նախատեսված ֆիքսված կապի բոլոր գործող սակագնային պլաններին՝ օգտվելով ֆիքսված ինտերնետից, շարժական կապից և հեռուստատեսությունից՝ բոլոր ծառայություններն ստանալով մեկ փաթեթով և ավելի մատչելի պայմաններով։

Ցանցի ընդլայնման կապակցությամբ Ucom-ը Զովունու բնակիչների համար նախատեսել է հատուկ առաջարկ, որը կգործի մինչև հունվարի 31-ը ներառյալ։ Մասնավորապես՝ զեղչված Unity 8000 մարզային փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում փաթեթից կօգտվեն երեք ամիս  անվճար։ Սեփական տների միացումները կիրականացվեն առանց չափագրման վճարի (եթե միացումը չի ենթադրում ցանցի լայնացում)։

«Ucom-ում մենք հետևողականորեն աշխատում ենք Հայաստանի տարբեր բնակավայրերում ժամանակակից և հուսալի կապի ծառայությունների հասանելիությունն ապահովելու ուղղությամբ։ Զովունիում ֆիքսված կապի ցանցի գործարկումը մեզ համար ևս մեկ կարևոր քայլ է այդ ճանապարհին։ Վստահ ենք, որ մեր բաժանորդները կգնահատեն մեր կոնվերգենտ ծառայությունների հարմարավետությունը», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Զովունիում՝ ֆիքսված կապի ցանցի մեկնարկի կապակցությամբ, առաջին բաժանորդին՝ Արտաշես Դանիելյանին, տրամադրվել է Unity 20 000 փաթեթից 6 ամիս անվճար օգտվելու հավաստագիր։

Նշենք, որ 2025 թվականին Ucom-ի ֆիքսված կապի ցանցը հաջողությամբ գործարկվել է Երևանի Հին Ավան և Հաղթանակ թաղամասերում, ինչպես նաև Անաստասավանում, Սիլիկյանում և Եղվարդում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031