Լրահոս
Օրվա լրահոսը

Այս մտքի աճպարարությամբ էլ ուզում եք փրկե՞լ Հայաստանի Հանրապետությունը. Արթուր Սաքունց

Հունվար 19,2026 14:26

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն ամբողջությամբ Կրեմլին ենթարկացրած քաղաքական ուժերն ու գործիչները, անտեսելով այդ ենթակայությունից Հայաստանի Հանրապետության բազմիցս կորուստներ ունենալու անվիճարկելի փաստերը, այդ ենթակայության պատճառով ակնհայտ տուժված լինելու անվիճարկելի փաստերը, որպես այդպես էլ միջազգային լիարժեք սուբյեկտ չդարձած լինելը՝ ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամության պատճառով, բոլոր, թեկուզ փոքր փորձերը ազատվելու այդ ենթարկացումից ու կապանքներից, որակել որպես աշխարհաքաղաքական կենտրոնների բախման վտանգ, ունի միայն մեկ նպատակ՝ շարունակել պահել Հայաստանի Հանրապետությունը ռուսական կայսրության հպատակության վիճակում։
Կրեմլի ենթակայության վիճակից ազատվելու գոնե մի բառ ասեք, մինչ ԵՄ և նրա անդամ պետությունների, ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության վտանգների մասին արտահայտվելը։

Այս մտքի աճպարարությամբ էլ ուզում եք փրկե՞լ Հայաստանի Հանրապետությունը․ ոչ միայն Ձեզ ու Ձեր հպատակությունն եք ուզում փրկել պատմական ու քաղաքական սնանկությունից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mane says:

    հարգելի նախկին իրավապաշտպան Սակունց։ Դուք հողմաղացների հետ կռիվ տալւց բացի, այսօրվա իշխանությունների, ոչ պակաս կրեմլամուտ պահվածքի ու վարած կատաստրոֆիկ քաղաքականության մասին ասելիք չունե՞ք։
    Թե ձեր ռեպերտուարը միայն վերաբերում է ռուսական ուղղությանը․․․․․ ուրիշ բան չի՞ երևում Վանաձորից

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031