«Ազգային ճակատ». «Տաշիր» ընկերությունների սեփականատեր Սամվել Կարապետյանի ընտանիքի կողմից ձևավորված «Մեր ձևով» շարժման անդամները պաշտոնապես գրանցել են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը:
Ըստ էլեկտրոնային ռեգիստրի տվյալների՝ կուսակցության հիմնադիրներն են Ալեքսան Ալեքսանյանը, Աշոտ Ֆարսյանն ու Լենա Մաթևոսյանը, որոնք «Մեր ձևով» շարժման անդամներ են։


















































