Վերաքննիչ քրեական դատարանն այսօր դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ, կազմով դատավորներ Մակար Կիրակոսյանի, Սևակ Համբարձումյանի որոշեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի խափանման միջոց կալանքը փոխարինել տնային կալանքով:
Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանը մեղավոր էր ճանաչվել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից եւ դատապարտվել ազատազրկման՝ 6 տարի 3 ամիս ժամկետով։ Համբարձումյանը մեղադրվում է իշխանափոխության օրերին դեպի Երևանի Հանրապետության հրապարակ գնացող քաղաքացիների դեմ զենքով բռնություն գործադրելու համար:
Ըստ իրավապահների՝ 2018-ի ապրիլի 22-ին ժամը 16-17-ի սահմաններում Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկի բանուկ հատվածում տեղի է ունեցել միջադեպ, որին մասնակցել են Մասիսի քաղաքապետն ու նրա եղբայրը։
Կարդացեք նաև
Համբարձումյանի պաշտպաններից Գայանե Պապոյանը լրագրողների հարցին՝ գո՞հ է դատարանի որոշումից, պատասխանեց, որ գոհ է այս պահին այն մասով, որ միջնորդել էին վերացնել անհապաղ կալանքը ու վերացվեց:
Պաշտպանն ասաց՝ հուզմունքից նույնիսկ չի կարողացել լսել, թե դատարանն ինչքան գրավի գումար սահմանեց:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































