Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենց վարկածով հիմնավորում են, որ պատկերավոր ասած՝ բանակում տիրել է բարդակ վիճակ, որի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է»․ Նորայր Նորիկյան

Հունվար 19,2026 17:28

«Եթե նույնիսկ իրենց առաջ քաշած վարկածի շրջանակներում գործ ունենք զենքի, ռազմական տեխնիկայի, ռազմամթերքի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար վտանգավորություն ներկայացնող նյութերի, սարքերի հետ առնչվելու կանոնները խախտելու և պաշտոնական դիրքը չարաշահելու և անփութության հետևանք առաջացնելու հետ, ուրեմն իրենց վարկածով հիմնավորում են, որ պատկերավոր ասած՝ բանակում տիրել է բարդակ վիճակ, անպատասխանատու վիճակ, որի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է»,- Ազատի զինվորական կացարանում երեք տարի առաջ զոհված 15 զինծառայողների գործով տուժողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորիկ Նորիկյանի և ծնողների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը։

Ըստ փաստաբանի՝ նախորդ երեք տարիներին ընթացող դատավարությունը վերահաստատում է իրենց եզրակացությունը, որ պատասխանների փոխարեն ավելացել են հարցերը․ «Փնթի, ոչ կոմպետենտ, ոչ սրտացավ, ոչ պատասխանատու գործունեության արդյունքում՝ մեր կասկածները ոչ միայն չփարատվեցին, այլև մեծացան։ Ամեն ինչ արվեց հանցագործությունը չբացահայտելու համար։ Պատասխանատու կերպով հայտարարում ենք, որ իրավապահ մարմինների կողմից հնարավոր ամեն բան արվեց, արվում է, որ գործի բացահայտման ուղղությամբ ճշմարտությունը չբացահայտվի։ Ցավալի է, որ պետությունը, պետական ինստիտուցիոնալ մարմինները և պատասխանատու մարմինները մինչև հիմա այդպես էլ չտվեցին պատասխան՝ երբվանի՞ց, ինչո՞ւ և ո՞ւմ կողմից է հատկացվել այդ շենքը՝ որպես զինվորական կացարան և այդ որոշումը կայացնողները ինչո՞ւ խստորեն չպատժվեցին, քանի որ այդ մակերեսով նման կացարան հատկացնելը արդեն իսկ գործող իրավանորմերի խախտում է»։

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031