Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր կարող ես դիվերսիայի դեմ պատասխան տա՞լ, Նիկոլը քեզ կտա Ալիևի ձեռը․ խառնել ես մինչև 2018-ը թվերի հետ»․ Ազատ գյուղի կացարանում զոհված զինծառայողի ծնողը՝ հրամանատարին

Հունվար 19,2026 17:50

«Այս իշխանության օրոք որևէ հույս ու ակնկալիք չունենք, որ համենայն դեպս, այս դեպքը կբացահայտվի»,- Ազատի գյուղի զինվորական կացարանում երեք տարի առաջ զոհված 15 զինծառայողների գործով տուժողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորիկ Նորիկյանի և ծնողների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհից զոհված Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը:

Ըստ նրա՝ պատասխանատու մարմիններն առաջին օրվանից այս գործը փակել են։ Անդրադառնալով հավանական դիվերսիայի վարկածին  և հրամանատարի՝ այդ առիթով հայտարարություններին`Գաբրիել Կիրակոսյանն ասաց․ «Հրամանատարն եկավ դատարան, ասում է՝ եթե դիվերսիա լիներ, մենք դրա պատասխանը կտայինք դրանից հետո։ Այսօր կարող ես դիվերսիայի դեմ պատասխան տա՞ս, Նիկոլը քեզ կտանի, կտա Ալիևի ձեռը, կաշիդ կքերթի, դու կարաս այսօր Ադրբեջանին ինչ-որ ձևով պատասխան տա՞ս։ Խառնել ես մինչև 2018-ը թվերի հետ։ Ու այն ժամանակ նրանք ռիսկ էլ չէին անի նման բան անել, քանի որ մեկին տասը կստանային»։

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031