Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնհայտ է՝ Նիկոլը վարչապետի աթոռից չի գնալու, զավթել է այդ աթոռը, իրեն չես կարողանում քերել այդ աթոռից. Աննա Մկրտչյան

Հունվար 19,2026 19:55

-Դավիթ Համբարձումյանը տանել չի կարողանում դավաճան Նիկոլին, այ դրա համար էլ իր քաղաքացիական ու քաղաքական դիքորոշումն է , որ դավաճան Նիկոլը չի կարողանում իրեն ներել,- այսօր Վերաքննիչ քրեական դատարանի շենքի բակում լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով Դավիթ Համբարձումյանի գործին:

-Դավիթ Համբարձումյանը քրեական հետապնդման է ենթարկվում նրա համար, որ պայքարել, պայքարում է դավաճան Նիկոլի ու նրա իշխանազավթ ռեժիմի դեմ: Դավիթ Համբարձումյանին չի ներվել, որ ստանձնել է քաղաքական պատասխանատվությունը լինելու վարչապետի միասնական թեկնածուն ընդդիմության կողմից Նիկոլին անվստահություն հայտնելու միջոցով իրեն հեռացնելու գործընթացում: Ակնհայտ է, որ Նիկոլը վարչապետի աթոռից չի գնալու, զավթել է այդ աթոռը, իրեն չես կարողանում քերել այդ աթոռից: Մի դեպքում կարող է գնալ՝ բացառիկ հակազդեցության հանգամանքի հիման վրա: Դավիթ Համաբարձումյանի կամքն ու վճռականությունը կարող էին ստեղծել այդ հակազդեցությունն ու գեներացնել այն մթնոլորտը, որ Հայաստանի փողոցներում է. արդարացի անհանդուրժողականությունը, որ զգում է հայ ժողովուրդը Նիկոլի հանդեպ, կարող էր տալ այն արդյունքը, որ վերջապես կազատվեինք դրանից: Ինքը կանխելու համար դա, արդարության հետ կապ չունեցող պայմաններով կալանավորել ու անարդար դատական ակտ էր հրամայել, որ կայացնեն Դավիթ Համբարձումյանի նկատմամբ,- հավելեց Աննա Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ, կազմով` դատավորներ Մակար Կիրակոսյանի, Սևակ Համբարձումյանի, որոշեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի խափանման միջոց կալանքը փոխարինել տնային կալանքով եւ գրավով:

Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանը մեղավոր էր ճանաչվել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից եւ դատապարտվել ազատազրկման՝ 6 տարի 3 ամիս ժամկետով։ Համբարձումյանը մեղադրվում է իշխանափոխության օրերին դեպի Երևանի Հանրապետության հրապարակ գնացող քաղաքացիներին զենքով բռնություն գործադրելու համար: 

Ըստ իրավապահների՝ 2018-ի ապրիլի 22-ին ժամը 16-17-ի սահմաններում Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկի բանուկ հատվածում տեղի է ունեցել միջադեպ, որին մասնակցել են Մասիսի քաղաքապետն ու նրա եղբայրը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031