Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են սուր շնչառական վարակների հիվանդացության ռիսկի խմբում ձմռանը

Հունվար 19,2026 22:50

Ձմռան ամիսներին սուր շնչառական վարակները (մրսածություն, գրիպ, վիրուսային վարակներ) առավել հաճախ են տարածվում։ Սակայն որոշ խմբեր ավելի խոցելի են և ունեն հիվանդանալու ավելի բարձր ռիսկ․

🔹 Երեխաներ (հատկապես մինչև 5 տարեկան)

Նրանց իմունային համակարգը դեռ ամբողջությամբ ձևավորված չէ, իսկ մանկապարտեզներում և դպրոցներում վարակները հեշտ են տարածվում։

🔹 Տարեցներ (65+ տարեկան)

Տարիքի հետ իմունիտետը թուլանում է, և հիվանդությունները կարող են ունենալ ավելի ծանր ընթացք։

🔹 Խրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք

Սրտանոթային, շնչառական, շաքարային դիաբետ, երիկամային կամ այլ քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ ավելի մեծ ռիսկի մեջ են։

🔹 Թուլացած իմունային համակարգ ունեցող անձինք

Սթրեսը, անբավարար սնունդը, քնի պակասը կամ որոշ դեղերի ընդունումը կարող են նվազեցնել օրգանիզմի պաշտպանունակությունը։

🔹 Հղի կանայք

Հորմոնալ և իմունային փոփոխությունները կարող են մեծացնել վարակների նկատմամբ զգայունությունը։

🔹 Բուժաշխատողներ

Շփվում են վարակված պացիենտների հետ:

🔹 Փակ կազմակերպություններում գտնվող անձինք

Փակ տարածքներում չի օդափոխվում տարածքը:

Դպրոցներ, մանկապարտեզներ, գրասենյակներ, տրանսպորտ՝ վարակների արագ տարածման հիմնական վայրերն են։

✅ Ինչպե՞ս պաշտպանվել

✔️ Հաճախ լվանալ ձեռքերը
✔️ Խուսափել հիվանդ մարդկանց հետ սերտ շփումից
✔️ Պահպանել առողջ ապրելակերպ
✔️ Անհրաժեշտության դեպքում պատվաստվել (օր․ գրիպի դեմ)
📌 Հոգ տարեք ձեր և ձեր շրջապատի առողջության մասին

 

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031