Անկախ Հայաստանի 34-ամյա պատմության մեջ եղել է ամեն ինչ՝ ե՛ւ քաղաքական սպանություններ, ե՛ւ քաղաքական հետապնդումներ, ե՛ւ հոկտեմբերի 27, ե՛ւ մարտի 1: Այդ բոլոր ողբերգական իրադարձություններին, ի դեպ, չի տրվել ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական գնահատական:
Բայց այն, ինչ անում է ներկայիս իշխանությունը, Հայաստանի որեւէ ժամանակաշրջանի հետ համեմատելի չէ: Երբեք Երրորդ հանրապետության պատմության մեջ շինծու, մտացածին, անհեթեթ մեղադրանքներով ազատազրկված չեն եղել ՀԱԵ 4 եպիսկոպոսներ: Երբեք բարձրագույն իշխանության ներկայացուցիչները հրապարակավ իրենց թույլ չեն տվել անպատկառ արտահայտություններ Վեհափառի եւ այլ հոգեւորականների հասցեին: Երբեք դատարանը չի քննարկել կաթողիկոսի կադրային նշանակումները: Երբեք խորհրդարանում անվտանգության ուժերը պատժիչ գործողություններ չեն իրականացրել լրագրողների դեմ, այն էլ՝ որոշակի պարբերականությամբ: Էլ չշարունակեմ:
Ինչո՞ւ է իշխանությանը հաջողվել հաստատել մեր երկրում կարծր ավտորիտար ռեժիմ եւ այդուհանդերձ շարունակում է համարվել «ժողովրդավարության բաստիոն»: Եվրոպական կառույցների եւ դրանցից սնվող հայաստանյան հ/կ-ների մասին շատ է խոսվել: Բավական է համեմատել, թե ինչպես էին այդ հ/կ-ներն անդրադառնում Արթուր Սարգսյանի (ամենայն հարգանքով «Հաց բերողի» հանդեպ) եւ Նարեկ Սամսոնյանի հացադուլներին: Որոշակի բացառություն են կազմում այսօր լրագրողական հ/կ-ները, որոնք անդրադառնում են, օրինակ, ԱԺ-ում կատարվող «բեսպրեդելին»:
Բայց մեղադրել միայն, Փաշինյանի ձեւակերպմամբ, «եվրոյոնջաներին» եւ նրանց հ/կ-ներին, կարծում եմ, սխալ է, ամբողջական պատկերը չի տալիս: Եթե ավելի լայն մոտենանք խնդրին, ապա կտեսնենք, որ ժողովրդավարությունն ընդհանրապես գրեթե դուրս է եկել հայաստանյան քաղաքական եւ հասարակական օրակարգից, ի տարբերություն 1990-ականների: Սոցիալական հարցումների համաձայն՝ ժողովրդավարությունը մեր քաղաքացիների համար բացարձակապես առաջնահերթություն չէ եւ էականորեն զիջում է անվտանգության եւ նյութական խնդիրներին: Անկախ հայացքներից՝ մեր քաղաքացիների մեծ մասը երազում է «հայրենասեր», «ժողովրդի մասին մտածող» (այսինքն՝ ժողովրդին լավ կերակրող) լիդերի մասին: Պարզապես Փաշինյանի կողմնակիցների համար նման առաջնորդը հենց ներկայիս վարչապետն է, իսկ չհամակրողների համար նա այդպիսին չէ: Բայց, սովորաբար ավելացնում են վերջիններս՝ «մենք ոչ մեկին որպես նման առաջնորդ չենք տեսնում»:
Կարդացեք նաև
Քաղաքական ուժերը, մանավանդ ընտրություններից առաջ, որպես կանոն, չեն ցանկանում «կողմնորոշել» իրենց ընտրողներին դեպի ժողովրդավարություն, դեպի ժողովրդավարական համակարգ: Հավանաբար, կարծում են, որ «դրա վախտը չի»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



















































Մենք կամ միավորվում ենք մեր նմանների հետ եւ մտնում գլոբալ կռվի մեջ՝ մեզ իրարից բաժանող վատ գլոբալիստների դեմ կամ էլ մեզ մեր նմաններից բաժանում են ու ցաքուցրիվ անում աշխարհով մեկ ու վերացնում: Ռուսներն ու ուկրաինացիներն իրար շատ նման են, ցանկացած կռվում նրանք երկուսով կամ հաղթում են կամ էլ երկուսով պարտվում: Դեռեւս երկուսուվ պարտվում են, քանի դեռ մեջք մեջքի չեն տվել ու զենքն ուղղել ոչ թե իրար դեմ, այլ իրենց բաժանող վատ գլոբալ ուժերի դեմ: Մանկամտություն կլինի կարծել, թե կխուսափես գլոբալ կռվից: Այս կռվի իմաստն էլ պարզ է՝ նոր համաշխարհային ֆինանսական ստրկատիրական համակարգի ձեւավորումն է, իսկ դրա համար պետք է ջարդեն կամքն առավել ազնվացեղ ազգերի, որոնք խոչընդոտ են այդ ստրկացման ծրագրերին: Պետությունների գլխներին նստեցված խրտվիլակներն իրենց վատ գլոբալիստ տերերի հետ միասին ոչինչ չեն կարող անել իրար նման մեջք մեջքի տված ժողովուրդների դեմ, եթե այդ ժողովուրդները ցանկանում են իրենց սեփական լավ գլոբալ աշխարհակարգը ստեղծել: Խտրվիլակապաշտ ընտրողներ: ՄԻ՛ գնացեք ընտրություններին: Մյուս ընտրողներն անպայմա՛ն պետք է գնան ընտրություններին, որ վերջ տան խրտվիլակների համակարգին: Կռիվն իրականում հին ժողովուրդների միջեւ է, մեր թշնամիների համար հաղթելու գրավականը ջահելներին իրար դեմ հանելն է, իսկ մենք, հակառակը, ինքներս պետք է միավորվենք ու ջահելներին պետք է միավորենք, որ հաղթենք: ՄԻԱՑՈ՛ՒՄ:
նիկոլին իր տերերը բացատրել են, որ ժողովրդին պետք է հիմնականում տեսարաններով զբաղեցնել և ընդամենը կերակրել։ Ագահ նիկոլն էլ փողը հատկացնում է միայն իրեն ու իր թիմին և բավարարվում է միայն տեսարաններ ապահովելու գործով (ՈւՂՏերթեր, պատարագներ, կալանավորումներ, հիմար-հիմար ելույթներ) և հասարակությանը ֆոկուսացրած պահում դրանց վրա։ Թե չէ ինչ ժողովրդավարություն, ինչ բան, մարդկանց մեծ մասը սիրում է խնամի-ծանոթ- բարեկամի միջոցով օրենք շրջանցի, միայն թե իր անձնական ու ընտանեկան խնդիրները լուծի։
նիկոլը զբաղվում է ժողովրդին փչացնելով, իսկ դաստիարակողներին էլ կալանավորում է Երևանի բանտերում կամ էլ իր քիրվա ալիևի միջոցով բաքվի բանտերում։ Երկու քիրվաներով հատկապես մրսում են Ռուբեն Վարդանյանից և հեղինակավոր հոգևորականներից։
«Բայց այն, ինչ անում է ներկայիս իշխանությունը, Հայաստանի որեւէ ժամանակաշրջանի հետ համեմատելի չէ` ոչ հոկտեմբերի 27-ին, ոչ մարտի 1-ին»:
Այո, սակայն անհամեմատելին չի վերաբերվում ժողովրդավարությանը: ԲՈԼՈՐ իշխանությունները ՄԻՇՏ բռնաբարել են այն, որովհետև ժողովրդավարությունը թույլ է տալիս:
Մինչդեռ, խելացի ազգերը ղեկավարվել են «Բարի նպատակներով է սալապատված դժոխքի ճանապարհը» թեզով ու պուպուշ մանիֆեստներով ուղղորդել են այլոց դեպի դժողք սիրո ու բարի նպատակների խոսույթների ներքո:
Հայաստանի ներկա իշխանության անհամեմատելիության բուրգի գագաթին այն է, որ գիտակցաբար զոհասեղանին է դրել իր իսկ ժողովրդի լավագույն 5000 երիտասարդին: Աշխարհն ապշել էր:
Հանո՞ւն ժողովրդավարության: Ոչ, հանուն իր իշխանության անշրջելիության: Սա է խորքին ճշմարտությունը: Մնացել են անպատասխանատու, վախ ու սարսափ հայ մարդը պիտի ապրի սրանից ու չի ապրում: Որովհետև չի ապրում, այլ գոյատևում է: Ու իշխանությունը այսպիսով հասել է իր 2018-ի չհրապարակված նախընտրական ծրագրի ամփոփմանը` Վախ + Գոյատևում = նիկոլական քաղաքացիական պայմանագիր:
նիկոլի տերերը ընդունեցին 2020-ի զոհաբերությունը և աջակցեցին 2021-ին ու կաջակցեն 2026-ին եթե զոհաբերումը ընդունելի լինի: նիկոլի ‘ընտրազանգվածի’ ներհոսք է լինելու` ՔՊ-ն ստեղծում է ‘ծակեր’ որ մտնեն, մասնակցեն ու դուրս գան չգրանցված:
Ի՞նչ է դրված 2026-ի զոհասեղանին: Գուշակել պետք էլ չի` Սյունիքը: Զ. Սարգսյանի մահվան ու Սյունիքի հանձման (Տրամպի ուղի ճռճռան փաթեթավորմամբ) լուրերը եկան նույն օրը:
Թ. Էրդողանը անցած տարվա դեկտեմբերին ասաց, որ հունվարին լինելու են խորհրդանշանական իրադարձություններ…
Ի՞նչ ժողովրդավարությունից եք խոսում: