Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղեցկության սրահներ, հացի փռեր, փոքր կրպակներ ձեր հարկերը լինելու են զրո տոկոս. ներկայացվեց Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագիրը

Հունվար 20,2026 14:00

-Անկախությունից հետո մեր բնակչությունը կես միլիոնով քչացել է, շարունակում է անկում ապրել: Մենք առաջարկում ենք 5 քայլ, որը անելու ենք, ու որը փոխելու է մեր հայրենիքի կյանքը: Քայլերը մշակված են տարիների աշխատանքի արդյունքում,- այսօր փորձագետների ու քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ ներկայացնելով շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագիրը:

-Շրջելով մարզերով՝ մենք տեսնում ենք՝ երկրում կա մեկ հիմնական խնդիր՝ աշխատատեղերի խնդիր: Շրջաններում գործ չկա: Դրա պատճառով մարդիկ մեկնում են արտերկիր ու թողնում ընտանիքներին այստեղ, ինչը ունենում է բազմաթիվ բացասական հետեւանքներ… մենք առաջարկում ենք 300,000 նոր գործի տեղ Հայաստանում: Շատերը կասեն՝ դա բոլորն էլ կարող են ասել, ինչպե՞ս եք անելու: Սրա տակ կա մակրոտնտեսական ուղենշված քաղաքականություն, պլանավորված քաղաքականություն, դրա հիմքում ընկած է արդյունաբերականացում: ՀՀ-ն երկար տարիներ զրկվել է իր արտադրող ու ստեղծարար պոտենցիալից: Մեր երկիրը դարձել է դրսից օգնություն ստանալով ու վարկերի հաշվին ապրող, ծառայություններով մի կերպ յոլա գնացող երկիր:

Դինամիկ երկիր ունենալու համար մենք պետք է ստեղծարար տնտեսություն ունենանք. ստեղծարար տնտեսությունը արտադրություններն են ու ծառայությունների արտահանումը,- ասաց Նարեկ Կարապետյանը:

Սամվել Կարապետյանն այս տնտեսական ծրագրով սոցիալապես անապահովներին, երիտասարդ ընտանիքներին առաջարկում է նաեւ էժան բնակարաններ, դեղորայքի առնվազն 20 տոկոս նվազեցում, փոքր բիզնեսին էլ հարկերից ազատում. «Վերջին տարիներին փոքր բիզնեսի հարկերը կրկնապատկվել են՝ 5-ից դառնալով 10 տոկոս: ՀՀ-ում 69.0000 տնտեսվարող շրջհարկով է հարկվում, 27.000 –ը միջին ու մեծ բիզնես է: 69.000 տնտեսվարողը վճարում է մեր հարկերի ընդամենը 2 տոկոսը: Մենք պետք է ազատենք փորք բիզնեսը հարկերից, որ հնարավորություն տանք զարգանան: Անցած տարի կորցրել ենք 3000 փոքր ընկերություն հարկերի բարձրացման պատճառով: Ովքե՞ր են լինելու մեր առաջարկի շահառուները՝ գեղեցկության սրահներ, հացի փռեր, փոքր կրպակներ ձեր հարկերը լինելու են զրո տոկոս» :

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031