«Ազատություն». Մոլդովան մոտ ապագայում դուրս կգա ԱՊՀ կազմից, այսօր հայտարարել է այդ երկրի փոխվարչապետ, ԱԳ նախարար Միխայ Պոպշոյը։
«ԱՊՀ շրջանակներում կնքված որոշ համաձայնագրեր, որոնք չեն հակասում եվրոպական երկրներում մեր մոտեցումներին և որոշակի օգուտ են տալիս Մոլդովային, չեն չեղարկվի։ Իրավաբանորեն, սակայն, Մոլդովայի Հանրապետությունը շատ կարճ ժամանակահատվածում պաշտոնապես կդադարի ԱՊՀ անդամ լինել», – նշել է Պոպշոյը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































