Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդունելով Թրամփի առաջարկը՝ Հայաստանը դառնում է Խաղաղության խորհրդի անդամ, բայց 1 մլրդ դոլարի հարցը պետք է քննարկել»․ Սարգիս Խանդանյան

Հունվար 20,2026 14:55

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ խնդրում է Խաղաղության խորհրդում հիմնադիր անդամի տեղ զբաղեցնելու ցանկություն ունեցող երկրներին նվիրաբերել առնվազն 1 միլիարդ դոլար։ Հարցին, թե Հայաստանը պատրա՞ստ է այդքան գումար վճարել, Սարգիս Խանդանյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ այդ հարցը դեռ քննարկման պետք է ենթարկվի եւ հասկանանք, թե ինչ պարտավորություններ է ենթադրելու այդ Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Բայց շատ կարեւոր է, որ Հայաստանը եւս հրավեր է ստացել այս կարեւոր նախաձեռնությանը մասնակից դառնալու»,- ասաց նա։

Ըստ Խանդանյանի՝ դեռ պետք է կանոնադրության տեքստին ու մյուս փաստաթղթերին ծանոթանալ ու հասկանալ, թե դա ինչ պարտավորություններ է ենթադրում, որովհետեւ «1 մլրդ դոլարի մասին հայտարարությունը կարծես թե քաղաքական հայտարարություն է եղել»։

«Առնվազն ինձ հայտնի չէ, թե դա ինչ գործընթացներ է ենթադրում։ Եվ նաեւ պետք է ուսումնասիրել, թե արդյոք Հայաստանի Հանրապետության բյուջեն ունի նման հնարավորություններ՝ այդ գործընթացին մասնակցելու համար։ Բայց այնուամենայնիվ, ընդունելով այս առաջարկը, Հայաստանը դառնում է այդ ֆորմատի հիմնադիր անդամ»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Սարգիս Խանդանյանի հարց ուղղվեց՝ ՔՊ-ն 2021 թվականի տված նախընտրական խոստումները չի կատարել, ինչո՞ւ է շարունակում մնալ իշխանության։ «2021 թվականին ՔՊ-ն հանրությունից հայցել է մանդատ, որ Հայաստանին ու տարածաշրջանին բերի խաղաղություն, եւ ըստ էության այսօր կարող ենք փաստել, որ այդ մանդատը լիակատար կատարել ենք»,- ասաց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031