Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան» խմբակցությունը համաձայն չէ հունվարի 27-ը մեր նահատակների հիշատակի օր սահմանելու հետ

Հունվար 20,2026 15:20

ՀՅԴ Հայաստան. Որևէ հայ չի կարող դեմ լինել Հայրենիքի համար նահատակների հիշատակը հարգելու համար միասնական օր ունենալու գաղափարին։

«Հայաստան» խմբակցությունը, սակայն, համաձայն չէ մեր նահատակների հիշատակի օրը հունվարի 27-ը սահմանելու հետ պարզ պատճառով։

Օրն անմիջապես նախորդում է Հայոց բանակի կազմավորման օրվան, իսկ վերջին տարիներին այդ օրը պետական միջոցառումների բացակայության պայմաններում նման մոտեցումը կարծես միտում ունի ստվերելու Բանակի օրը։

Նախագծի քննարկման արդյունքում մենք առաջարկել ենք տարբեր խորհրդանշական օրեր սահմանել մեր նահատակների հիշատակի հարգման համար, սակայն իշխանությունը, ինչպես միշտ, ականջալուր չի եղել որևէ առաջարկի և բացառապես քննարկել է հունվարի 27-ի տարբերակը, որին էլ մենք դեմ ենք արտահայտվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031