Լրահոս
Օրվա լրահոսը

Արտահանման տեսակարար կշիռը ՀՆԱ-ում 65 տոկոսով կրճատվել է. Սուրեն Կարայան

Հունվար 20,2026 17:25

-Այսօր գտնվում ենք մի իրավիճակում, որ մշակող արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ի մեջ 2018-ի համեմատ իջել է 9 տոկոսով: Կարող ենք արձանագրել, որ հասել ենք պատմական մինիմումին: Նման պատկեր շատ վաղուց չէինք ունեցել,- այսօր «Մեր ձեւով» շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի ներկայացման շրջանակում հրավիրված հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախկին նախարար Սուրեն Կարայանը:

«Դրան զուգահեռ` գալիս է արտահանման ծավալների անկումը: 2024 թվականին 2021-ի համեմատ ունենք լուրջ անկումներ, արտահանման տեսակարար կշիռը ՀՆԱ-ում 65 տոկոսով կրճատվել է: Սա խոսում է այն մասին, որ մեր տնտեսությունն այս կառուցվածքով չի կարող ապահովել երկրի կայուն զարգացում»,- հավելեց Կարայանը:

Նարեկ Կարապետյանն էլ պատասխանեց հարցին՝ ինչ են անելու, որ արցախահայերը չլքեն Հայաստանը: Ըստ նրա՝ այդ քայլերից մեկն էլ այն է, որ պետք է Հայաստանում ստեղծվի շրջան, որտեղ ապրեն արցախահայերը, որ նաեւ չկորի իրենց բարբառը, մշակույթը ու Արցախի դիմագիծը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, Թուրքիայի հետ առեւտրին, սահմանի բացմանը՝ Նարեկ Կարապետյանն ասաց՝ սահմանի բացումը լավ է Հայաստանի համար, բայց պետք է ուշադիր լինենք, որ չենթարկվենք իրենց տնտեսական ազդեցությանը 100 տոկոսով եւ չենթարկվենք այն մշակութային նարատիվներին, որոնք առաջարկում են թուրքական որոշ շրջանակներ այս պահին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031