«Դուք պատրա՞ստ եք, որ Փաշինյանը որոշի, թե դուք այսօր ի՞նչ պետք է ուտեք կամ ո՞ւր գնաք։ Վստահ եմ, որ՝ ոչ։ Բայց ինքն արդեն փորձում է թելադրել՝ ի՞նչ խոսենք, ինչի՞ն հավատանք, ինչո՞վ հպարտանանք, ո՞ւմ հերոսացնենք»,- խորհրդարանական հայտարարությունների ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ դիմելով ՀՀ քաղաքացիներին։
Փորձեց գուշակել՝ ո՞րն է լինելու Փաշինյանի հաջորդ քայլը՝ «բոլորին ստիպելու է գլխարկ դնե՞լ»։
«Հայաստանում այս պահին կա 50-ից ավելի քաղբանտարկյալ, մարդիկ ազատությունից զրկված են, քանի որ Փաշինյանին դուր չի գալիս, թե նրանք ի՞նչ են խոսում, ի՞նչ են մտածում, ինչի՞ն են հավատում։ Նարեկ Սամսոնյանը 12 օր հացադուլի մեջ է։ Նարեկի եւ մեր մյուս ընկերների պայքարին անտարբերությամբ պատասխանելն առնվազն անշնորհակալ կլինի։ Կապ չունի, թե քաղբանտարկյալը որ քաղաքական ուժին է սատարում, ի՞նչ ելույթներ է ունեցել։ Մեզնից յուրաքանչյուրի պարտքն է իրենց զոհողությանը գոնե անտարբերությամբ չպատասխանել։ Մենք չենք կարող լինել այն հասարակությունը, որը կհանդուրժի դատարանում մահացած Արմեն Գրիգորյանին, կամ Նարեկին, կամ անազատության մեջ գտնվող բարերարին, սրբազանին։ Ազատության բոլոր քաղբանտարկյալներին»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային


















































