Լրահոս
Օրվա լրահոսը

Տ․ Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը, ազատվելով Գեղարքունյաց թեմի առաջնորդի պաշտոնից, նշանակվել է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդ

Հունվար 20,2026 18:10

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը, ազատվելով Գեղարքունյաց թեմի առաջնորդի պաշտոնից, նշանակվել է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդ։

Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը Հայրապետական տնօրինությամբ ազատվել է իր պաշտոնից:

Մեկ այլ տնօրինությամբ քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը համատեղության կարգով նշանակվել է Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ:

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031