Լրահոս
Օրվա լրահոսը

Կենսաթոշակառուն միջին կենսաթոշակով կարող է ամսվա ընթացքում կատարել ընդամենը իր 18 օրվա նվազագույն ծախսը»․ Թադեւոս Ավետիսյան

Հունվար 20,2026 18:25

«Այս կառավարության գործունեության հնգամյա շրջանն ավարտվում է, սոցիալական պաշտպանության ոլորտի չափելի երեք խոստումները կատարված չեն, որի հետեւանքով կենսաթոշակառուներն ու աշխատող աղքատները ներկայումս ապրում են ավելի վատ, քան ապրում էին 2021 թվականին»․ խորհրդարանական հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը։

«Ընդհանուր պատճառը ակնհայտ է․ այս անձանց եկամուտներն աճել են անհամեմատ ավելի քիչ չափով, քան արձանագրված գնաճն է, հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացումը: Կյանքի որակը գնահատելու հիմնական ցուցիչը նվազագույն զամբյուղի ամսական արժեքն է, այսինքն մեկ մարդու գոյատեւման համար անհրաժեշտ նվազագույն ծախսը, եւ դրա համեմատ այդ մարդկանց եկամուտները, կարճ ասած մարդու եկամուտը բավարար է գոնե գոյատեւելու համար, թե ոչ։

Այս զամբյուղի արժեքը 2025 թվականի առաջին կիսամյակին 21 թվականի առաջին կիսամյակի համեմատ աճել է 15 000 դրամով, այս նույն ժամանակահատվածում, նվազագույն կենսաթոշակը աճել է 9500 դրամով, միջին կենսաթոշակը՝ 9000 դրամով, նվազագույն աշխատավարձն էլ՝ 7000 դրամով։

Այսինքն՝ կենսաթոշակառուն միջին կենսաթոշակով կարող է ամսվա ընթացքում կատարել ընդամենը իր 18 օրվա նվազագույն ծախսը, իսկ նվազագույն կենսաթոշակով ընդամենը 13 օր։ Ավելի պարզ, միջին կենսաթոշակ ստացողը աղքատ է, իսկ նվազագույն կենսաթոշակ ստացողը՝ ծայրահեղ աղքատ։

Խոստացել էին, որ միջին կենսաթոշակառուն պետք է հաղթահարի աղքատությունը, առնվազն 2026-ին, իսկ ծայրահեղ աղքատությունը ընդհանրապես պետք է վերացնեն մեր երկրում։

Խոստացել էին նաև նվազագույն աշխատավարձը դարձնել 85 000 դրամ։ Դրա չափը հիմա սակայն 75 000 դրամ է, շուրջ 7000 դրամով պակաս նույնիսկ մեկ անձի նվազագույն ամսական ծախսից»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ հավելելով, որ 2021 թվականին նվազագույն աշխատավարձը գերազանցում էր այդ շրջանում առկա նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին։

Նա եզրակացրեց․ «Փաստորեն նվազագույն աշխատավարձ ստացողն էլ դարձավ աշխատող աղքատ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031