Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ հոգու մեջ, մարմնի վրա՝ պատերազմի սպիներ են, իսկ ձեր մարմնի վրա՝ կանացի մատնահետքեր են, իսկ հոգու մեջ՝ սատանա»․ Աշոտ Մինասյանը՝ Փաշինյանին միացած եպիսկոպոսներին

Հունվար 20,2026 18:40

«Ես պատերազմի խրամատ չեմ լքել, իսկ դուք լքել եք հոգեւոր խրամատը։ Ես զոհված եղբայրներիս ու ընկերներիս եմ հուղարկավորել, իսկ դուք դարձել եք բենթլիատեր մեծահարուստներ։ Իմ հոգու մեջ, մարմնի վրա՝ պատերազմի սպիներ են, իսկ ձեր մարմնի վրա՝ կանացի մատնահետքեր են, իսկ հոգու մեջ՝ սատանա»,- Սիսական ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ, «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող Աշոտ Մինասյանի խոսքը, որն այսօր պատգամավոր Արմինե Խերանյանը հնչեցրեց խորհրդարանական հայտարարությունների ժամին, ուղված է տասը եպիսկոպոսների, ովքեր կանգնել են Նիկոլ Փաշինյանի կողքին։

«Ես ավելի շատ եմ կարդացել Աստվածաշունչ, քան ձեզանից յուրաքանչյուրը, ես ավելի շատ եմ սաղմոսներ կարդում, քան ձեզանից յուրաքանչյուրը, ես ավելի շատ եմ աղոթում Աստծուն, քան ձեզանից յուրաքանչյուրը, ես ավելի շատ եմ շարականներ երգում, քան ձեզանից յուրաքանչյուրը»,- գրում է Աշոտ Մինասյանը՝ հավելելով, որ ինքը կալանավայրում է գտնվում՝ իրական սրբազանների հետ, մինչդեռ տասը տիրադավները զեխության մեջ վայելում են կյանքը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031