Լրահոս
Օրվա լրահոսը

Չարենցավան Փաշինյանի այցին ընդառաջ՝ մարդկանց մեկուսացրել են՝ «Մի՛ քանդեք եկեղեցին», «Արցախը Հայաստան է» գրություններով թռուցիկների համար. 168.am

Հունվար 20,2026 22:55

Չարենցավանի բնակիչ Գևորգ Հակոբյանն իր ընկերների հետ որոշել էր Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ թռուցիկներ բաժանել բնակիչներին՝ «Վերադարձրեք անձնագրայինը», «Մի՛ քանդեք եկեղեցին», «Արցախը Հայաստան է» գրություններով։ Սակայն ոստիկանները նախապես իմանալով Գևորգ Հակոբյանի գործողությունների մասին, կանխել են՝ նրան և ընկերներին բերման ենթարկելով։

«Մեզ ոստիկանական բաժանմունքում մի քանի ժամ պահեցին, Փաշինյանի գնալուց հետո են միայն բաց թողել, պատճառաբանեցին, թե մեր թռուցիկներն ատելության խոսք են պարունակում։ Մեզ մեկուսացրել էին, որ որևէ թռուցիկ չբաժանենք, զենք-զինամթերք էին փնտրում, բայց թռուցիկ հայտնաբերեցին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գևորգ Հակոբյանը։

Նա փոխանցեց, որ իրենց նույն ոստիկանական բաժանմունք չեն տարել, բոլորին տարբեր տեղեր են տարել՝ հավանաբար մտածելով, որ եթե բոլորին նույն վայր տեղափոխեն, չարենցավանցիները կգան ու բողոքի ձայն կբարձրացնեն։

«Մի մասը տարել էին Հրազդան, մտածում ենք՝ ինչո՞ւ ենք հասցրել Հրազդան, դու մի ասա՝ վախեցել են մարդկանց հավաքից։

Բա մի թռուցիկի համար մարդուն 6 ժամ կպահեն անազատության մեջ՞։ Մարդիկ կարողանում են, չէ՞, Փաշինյանին նամակ տան, թող մտածեին՝ դա էլ մեր նամակն է իրեն։

Չարենցավանում մարդիկ բազմաշերտ են, տարբեր կերպ են մտածում, բայց կոնկրետ Նիկոլ Փաշինյանի գալուն դեմ զայրույթը մեծ էր։

Մենք ի սկզբանե ասել էինք, որ նա չպետք է գա մեր եկեղեցի ու պղծի։ Մեզ մոտ շատ կուսակցություններ կային, որոնք կարող էին իրենց բողոքի ձայնը բարձրացնել Նիկոլ Փաշինյանի գալուն դեմ, լավ, եթե չեն արել, գոնե հիմա պետք է միավորվել ու միասնական ճակատով հանդես գալ։

Օրեր առողջ են դատում, մենք նրանց կողքին կանգնած ենք, պետք է այս ռեպրեսիաներին միասնական դիմակայենք, ինչը իշխանության համար դժվար կլինի»,- շեշտեց մեր զրուցակիցը։

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031