Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր պատգամավորի հասցեին Արմավիրի մարզպետի բռնության սպառնալիքի առնչությամբ ԿԿՀ-ն վարույթ է հարուցել

Հունվար 21,2026 09:30 Share

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը սոցցանցի իր էջում անդրադարձել էր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանի հայտարարություններին. «Սերժը մի պատգամավոր ունի՝ Տիգրան Աբրահամյան անունով։

Սա եթերում լոպազացել է Արգիշտի Մեխակյանի մասով ու մտել է բունը։ Բնից դուրս արի, Տիգրա՛ն, հել դիմացներս, ինչքան շուտ հելնես, էդքան քո բաժին չափալախը շուտ կստանաս»։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշում է ընդունել վարույթ հարուցել այս գրառման առնչությամբ. «Հանձնաժողովը քննարկել է Վ. Խաչատրյանի կողմից կատարված արտահայտությունների և ամբողջ գրառման բովանդակությունը, ինչպես նաև մինչ նրա գրառումը Ազգային ժողովի պատգամավոր Տ. Աբրահամյանի վարքագիծը, որին հասցեագրվել էր Վ.Խաչատրյանի գրառումը։ Հանձնաժողովը գտել է, որ իրավաչափության տեսանկյունից խնդրահարույց է հանրային պաշտոն զբաղեցնող անձի կողմից այնպիսի խոսքի գործածումը, որը կարող է ողջամտորեն ընկալվել որպես առերևույթ բռնության սպառնալիք, անգամ եթե նման խոսքը կատարվել է քաղաքական բանավեճի համատեքստում։

Հանձնաժողովը կարևորել է այն հանգամանքը, որ Վ. Խաչատրյանը խնդրո առարկա արտահայտությունը («ինչքան շուտ հելնես՝ էտքան քո բաժին չափալախը շուտ կստանաս») կատարվել է գրավոր խոսքում, ուստի Վ.Խաչատրյանը հնարավորություն ուներ իր խոսքը վերաձևակերպելու այնպես, որ բացառվի դրա ողջամիտ ընկալումը՝ որպես բռնության սպառնալիք։

Վերոգրյալից ելնելով՝ Հանձնաժողովը գտել է, որ գրառումը պարունակում է Կանոնագրքի 48-րդ կետի առերևույթ խախտում, և որոշել է նախաձեռնել վարույթ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031