Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր Վրթանես. «Նիկոլի օրոք այնպիսի բաներ են կատարվում, որ միամիտ սփյուռքահայ թեմի առաջնորդները կարող են զարմանքից քարանալ՝ եկեղեցում տեսնելով ԱԱԾ-ականներին». «Հրապարակ»

Հունվար 21,2026 10:41

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավերով՝ Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում, փետրվարի 16-19-ը։ Եպիսկոպոսաց ժողովի եւ այլ թեմաներով զրուցել ենք Տեր Վրթանես քահանա Բաղալյանի հետ:

– Ինչո՞ւ է Մայր Աթոռը որոշել, որ դրսում հրավիրի ժողովը, հատկապես` Ավստրիայում, այս ժողովի հետ կապված՝ կա՞ն ճնշումներ Եկեղեցու նկատմամբ:

– Այո, նորմալ է, որ նման իշխանություն ունենալու պարագայում Մայր Աթոռը դրսում է Եպիսկոպոսաց ժողով անցկացնում: Որպեսզի ժողովականներն ավելի անկաշկանդ լինեն, ճիշտը հենց դրսում ժողով անելն է: Այս իշխանություններն ունեն սովորություն՝ միջամտելու այն ամենին, ինչն իրենց չի վերաբերում: Ասեմ, որ 2018 թվականի դեպքերից հետո եպիսկոպոսների դիվանագիտական անձնագրերը իշխանավորները վերցրել են: Այժմ մի շարք եպիսկոպոսներ չունեն դիվանագիտական անձնագրեր:

– Ո՞վ է վերցրել:

– Իշխանությունները: Եպիսկոպոսները, արքեպիսկոպոսները դիվանագիտական անձնագրեր ունեին եւ կարողանում էին դրսում տեղի ունեցող միջոցառումներին անկաշկանդ մասնակցել եւ այլն: Հիմա նրանց զրկել են այդ ամենից, ուստի դրսում ժողով անելն այս պահին շատ ճիշտ որոշում է, որպեսզի ժողովական եպիսկոպոսների վրա ճնշումներ չլինեն: Լավ գիտեք, թե ինչեր են կատարվում: Գեւորգ Սարոյանն էլ այս գիշեր քահանաների նկատմամբ պրոցեսներ է կազմակերպել, բանակում եւս հոգեւոր սպասավորները ենթարկվում են ճնշումների: Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ԱԱԾ աշխատակիցները բարեկամաբար, ընկերաբար են մոտենում իրադարձություններին, բայց մենք երբեք չենք ունեցել նման ընկերներ ու բարեկամներ, որ գան եւ մեզ նման խնդրանքներով դիմեն, իսկ մենք էլ մերժենք նրանց խնդրանքները: Դրսում ժողով անելը տալիս է անկաշկանդ լինելու հնարավորություն: Դրսի թեմերը Հայաստանում կարող են կաշկանդվել: Սա խելացի որոշում է, թեպետ աննախադեպ չէ, տարբեր առիթներով Եկեղեցին Հայաստանից դուրս միջոցառումներ կազմակերպում է: Նիկոլի օրոք այնպիսի բաներ են կատարվում, որ միամիտ սփյուռքահայ թեմի առաջնորդները կարող են զարմանքից քարանալ՝ եկեղեցում տեսնելով ԱԱԾ-ականներին: Կամ, ասենք, դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռի բակում բռնություն էր գործադրում, պատկերացնո՞ւմ եք՝ այդպիսի մեկը հանդիպի դրսի թեմերի առաջնորդներին: Ես ուրախ եմ, որ նման որոշում է կայացվել: Ինչքան շատ շփվեն Հայաստանի իրավապահ մարմինների հետ, Հայաստանն այնքան շատ կվարկաբեկվի, հավատացեք` մենք դրանից չենք ուրախանում, հակառակը: Դրսում ծառայող, հայրենիքը սիրող հոգեւորականները խիստ ծանր կտանեն՝ տեսնելով Նիկոլի կամակատարներին: Ավելի լավ է՝ այդ մարդիկ չտեսնեն այդ ամենը:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031