Հարցին, որ իր նկատմամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել, նշվում էր ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար է վարույթ նախաձեռնվել, արդյոք այդ վարույթի շրջանակում հարցաքննվե՞լ է եւ ունի որեւէ կարգավիճակ, ասուլիսում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսպես պատասխանեց. «Այդ քրեական գործի շրջանակներում ես երեկ չէ առաջին օրն եմ հարցաքննվել: Չգիտեմ, թե ինչ նկատի ունեք, երբ ասում եք ապօրինի ձեռնարկատիրություն, որովհետեւ ես ձեռնարկատիրությամբ չեմ զբաղվել այն պահից սկսած, երբ դարձել եմ պետական պաշտոնյա: Դրանից առաջ որոշակի նախաձեռնություններ եղել են»: Նա նաեւ նշեց, որ ունի վկայի կարգավիճակ:
Մանրամասն՝ տեսանյութում
Հայտարարագրման համակարգի վերաբերյալ լրագրողի հարցի մասին էլ նախարարը նշեց. «Տարբեր գնահատականներ կան… Մարդիկ, որոնք պայքարում էին դրա դեմ, ասացին, որ մենք հետքայլ արեցինք, ես չեմ ուզում մեկնաբանել՝ դա հետքայլ է, թե հետքայլ չէ: Եթե ինչ-որ մեկն իրեն լավ է զգում՝ ասելով, որ հետքայլ ենք արել, թող այդպես մտածի, իրականությունն այն է, որ մենք մի նոր բարդ համակարգ ենք դնում, որը ենթադրում է նաեւ որոշակի վարքագծի ձեւավորում կամ փոփոխություն հանրության բոլոր անդամների մոտ, ինչը միանգամից տեղի չի ունենում եւ տարիների աշխատանք է:
Կարդացեք նաև
Մենք չենք ակնկալում, որ մեկ տարում պետք է իդեալական համակարգ ներդնեինք: Մենք գտանք, որ այս պայմաններում մարդկանց պարտադիր ստիպելը, որ իրենք պետք է մտնեն ու հաստատեն հայտարարագիրը, ճիշտ չէ, որովհետեւ տեսանք, որ մեծ մասը հայտարարագրերի մեջ չի գրում ոչինչ, այլ ուղղակի հաստատում է, որ մենք նախալրացրել ենք իրենց փոխարեն»: Վահե Հովհաննիսյանն, այնուամենայնիվ, կոչ արեց, որպեսզի բոլորը մուտք գործեն համակարգ եւ տեսնեն իրենց հայտարարագրերը:
Ասուլիսն ամբողջությամբ՝
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































