Լրահոս
Օրվա լրահոսը

2030թ. ձգտելու ենք հասնել մեկ տոկոս դեֆիցիտի. Վահե Հովհաննիսյան

Հունվար 21,2026 14:15

Ամփոփիչ ասուլիսում անդրադառնալով լրագրողի այն հարցին, որ Հայաստանի պետական պարտքը 2018-ից հետո կրկնակի աճել է, եւ 2025թ արդյունքներով արդեն 14,5 մլրդ դոլարի է հասել, արդյոք արդյունավետ է նման կառավարումը եւ այդքան պարտք վերցնելը, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշեց. «Կառավարման եւ ընդհանրապես ծախսային արդյունավետության մասին առաջին հերթին ենք մտածում, եւ երբ դուք ասում եք արդյունավետություն, դա նշանակում է ծախսերի նվազում: Այսինքն, մեկ միավոր արդյունքի դիմաց ավելի քիչ ծախս իրականացնել»:

Նախարարի խոսքով. «Սա առաջնային աշխատանք է, որն իրականացնում ենք ամեն բյուջետային պրոցեսի ընթացքում: Այսինքն, մեր գործընկերների հետ տարբեր նախարարություններում անցնում ենք իրենց ծախսային հոդվածների վրայով, գնահատումներ ենք իրականացնում, եւ դա է պատճառը, որ վերջին տարիներին մենք առաջին անգամ պետական համակարգում, կառավարությունում ներդրել ենք գնահատման գործընթաց:

2025-ին պիլոտային գնահատումներ ենք իրականացրել, 2026թ արդեն պլանավորում ենք այս գործառույթը մեկնարկել: Եվ շատ մեծ հույս ունենք, որ այն ծրագրերը, որոնց արդյունքներով առաջին հայացքից այդքան էլ գոհ չենք, կկարողանանք դրանց գնահատումն իրականացնել եւ հետեւություններ անել, թե ինչպես առանձին կարեւոր ծրագրերի հետ կապված ունենանք ավելի լավ արդյունքներ»:

Դառնալով պարտքին նախարարը նշեց. «Մենք 2025թ հաստատել ենք միջնաժամկետ ծախսերի շրջանակ եւ ասել ենք, որ ամեն տարի 1 տոկոսային կետով նվազեցնելու ենք դեֆիցիտը: 2030թ. ձգտելու ենք հասնել մեկ տոկոս դեֆիցիտի…»:

Ասուլիսն ամբողջությամբ՝

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031