«Ազատություն». Լոռու մարզպետն ու Ալավերդու համայնքապետը հանդիպում են «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ ղեկավարության հետ՝ վերջին օրերին գործադուլ հայտարարած մոտ 50 աշխատողների պահանջները քննարկելու համար: Այս մասին «Ազատությանը» հայտնեց Ախթալայի վարչական ղեկավար Սևակ Սարգսյանը:
Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի արտաքին կապերի պատասխանատու Գագիկ Շահնազարյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ բանակցում են գործադուլավորների հետ՝ հասկանալու նրանց պահանջները: Թե որքանով են ընդունելի աշխատակիցների՝ աշխատավարձի բարձրացման հետ կապված պահանջները, Շահնազարյանն ասաց՝ եզրահանգում կանեն բանակցություններն ավարտելուց հետո:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































