«Ապառաժ». Ադրբեջանը շարունակում է վերաբնակեցնել Արցախը: Սդրբեջանական տելեգրամյան ալիքներից հայտնի է դառնում, որ Ստեփսնակերտը նոր բնակիչներ ունի. Ադրբեջանը արցախցիների բնակարանների բանալիները հանձնում է իր քաղաքացիներին։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր ադրբեջանցի վերաբնակիչների առաջին խումբը ժամանել է Ստեփանակերտ։
Ադրբեջանական իշխանությունների փոխանցմամբ, Ստեփանակերտում բնակեցված ադրբեջանցիների ընդհանուր թիվը 162 է՝ ընդհանուր առմամբ 36 ընտանիք։
2020-23 թվականներին Ադրբեջանի օկուպացրած շրջաններում վերաբնակեցված ադրբեջանցիների թիվը հասել է 26 հազար 500-ի։
Կարդացեք նաև
Ստեփանակերտում և Շուշիում, Արցախի այլ գյուղերում և քաղաքներում, որտեղ խորհրդային շրջանում ադրբեջանցու շունչ չկար` ինքնակոչ տերեր են հայտնվել, նրանց վերաբնակեցնում են էթնիկ զտման, ցեղասպանության և տեղահանության հետևանքով լքված բնակավայրերում։


















































