Լրահոս
Օրվա լրահոսը

Կարգազանց մի վարորդ «ԲՄՎ»-ն վարում էր Սևանա լճի սառած մակերեսին, այդ կերպ վտանգելով իր իսկ կյանքն ու առողջությունը

Հունվար 21,2026 17:25

Օրերս համացանցում տեսանյութեր էին շրջանառվում, որոնցում վարորդները մեքենան վարում են անկանոն՝ ոչ միայն կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, այլև վտանգելով իրենց և երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը։

Մասնավորապես, Վայոց ձորի պարեկները հայտնաբերել են Զառիթափ-Նոր Ազնաբերդ գյուղերը կապող ճանապարհին անկանոն երթևեկող և վթարային իրավիճակ ստեղծող վարորդին։

«Վազ-2114»-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Մի վարորդ էլ մեքենան անկանոն վարել էր Իջևան քաղաքում։ Տավուշի մարզի պարեկները հայտնաբերել և պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «Մերսեդեսը»։

Ի դեպ, մի քանի օրինազանց վարորդի էլ պարեկային ծառայողները հայտնաբերել են օպերատիվ ճանապարհով։

Երևանի պարեկները հայտնաբերել են մայրաքաղաքի Ռուբինյանց և Չարենցի փողոցներում հանդիպակաց գոտիով երթևեկող «Մերսեդեսն» ու «Վազ-2107»-ը։
Կարգազանց մի վարորդ էլ «ԲՄՎ»-ն վարում էր Սևանա լճի սառած մակերեսին, այդ կերպ վտանգելով իր իսկ կյանքն ու առողջությունը։

Վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Հարգելի վարորդներ, ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031