Լրահոս
Օրվա լրահոսը

«Ովքեր առանց աշխատավարձի կամ սիմվոլիկ աշխատավարձով աշխատել են վարչապետ, հիմա դոլարային միլիոնատերեր են»․ Նիկոլ Փաշինյան

Հունվար 21,2026 18:04

«Ովքեր առանց աշխատավարձի կամ սիմվոլիկ աշխատավարձով աշխատել են վարչապետ, հիմա դոլարային միլիոնատերեր են․ ես նման խնդիր չունեմ»,- խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իշխող խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հարցին, թե ե՞րբ է ինքը ի վերջո աշխատելու առանց աշխատավարձի։

Հեգնալից հարցը վերաբերում էր 2025-ի վերջում կառավարության անդամների ստացած պարգեւավճարներին։

«Դա անում ենք, որովհետեւ կարծում եմ, որ պետական ինստիտուտները պետք է ուժեղացնենք։ Մենք սրանով իրականացնում ենք մեր տեսլականը, որի համաձայն ուզում ենք ունենալ, բառիս բուն իմաստով, անարատ պաշտոնյա, այսինքն՝ զրո կոռուպցիա քաղաքականության իրագործում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ 2017 թվականի համեմատ 2025-ի բյուջեն եկամտային առումով ավելի քան 130 տոկոսով ավելի է։ Նաեւ ՝ 2025 թվականի բյուջեում պետական ապարատի պահպանման ծախսերը կրճատել են 4 տոկոսով, որը կազմում է 6.5 մլրդ դրամ եւ ներդրել են կատարողականի վրա հիմնված վարձատրության համակարգ, որը պիլոտային ծրագիր է։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031