Լրահոս
Օրվա լրահոսը

Freedom Broker Armenia-ի շնորհիվ հնարավոր է դառնում միջազգային ճանաչում բերել Խաչատրյանի անվան փառատոնին

Հունվար 21,2026 20:44

2025 թվականը «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը եզրափակեց Խաչատրյանի անվան փառատոնով՝ մեծ տոն պարգևելով դասական երաժշտության սիրահարներին։

Փառատոնը, հետևելով իր առաքելությանը, Երևանում համախմբեց անվանի երաժիշտների, որոնց թվում էին թավջութակահար Էմանուել Գրաֆը, դաշնակահարներ Դենիս Կոժուխինը և Անտոնիո դի Կրիստոֆանոն, ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Հայկ Կազազյանը և այլոք։ Համերգները ղեկավարեցին Սերգեյ Սմբատյանը, Ջանլուկա Մարչիանոն, Վահագն Պապյանը և Բոյան Սուդիչը։

Խաչատրյանի անվան փառատոնին միջազգային ճանաչում ձեռք բերելու և առավել մեծ նպատակներ սահմանելու գործում աջակցում է ռազմավարական հովանավոր Freedom Broker Armenia ընկերությունը, որի համար ռազմավարական առաջնահերթություն է լինել «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողքին։

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի հետ մեր համագործակցությունը գիտակցված և ռազմավարական քայլ է․ դրա նպատակը մշակույթի և բիզնեսի միջև կամուրջ ստեղծելն է։ Հայաստանի ապագան չի կարող ձևավորվել միայն տնտեսական աճով․ դրա համար պահանջվում են ներդրումներ կրթության, մշակույթի և ինքնության վերաիմաստավորման մեջ։ Իսկ իրական զարգացումն այն կետում է, որտեղ ֆինանսական հաջողությունն ու մշակութային առաքելությունը համընկնում են», – ասում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը։

Համերգային նախագծերից զատ, Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի ռազմավարական հովանավոր Freedom Broker Armenia ընկերության համագործակցության շնորհիվ երիտասարդ հայ օպերային մեներգիչները հնարավորություն ունեցան վարպետության դասեր ստանալ և համատեղ համերգով հանդես գալ իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի հետ։

«Ուրախ ենք, որ մենք կարողացանք աջակցել երիտասարդ վոկալիստներին, որոնց համար չափազանց կարևոր էր բացառիկ հանդիպում ունենալ և վարպետության դասեր անցնել Ջանլուկա Մարչիանոյի հետ, որն ի դեպ եզրափակվեց համատեղ յուրօրինակ համերգով։ Հուսով ենք, որ դա մեծապես կնպաստի նրանց կարիերայի հետագա աճին և լուրջ ազդեցություն կունենա մասնագիտական որակների կատարելագործման տեսանկյունից», – նշում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը և հավելում․ «Կարծում եմ, որ այս գործընթացը շարունակական կլինի, և այն երիտասարդները, որ հնարավորություն չեն ունեցել մասնակցել նման վարպետության դասի, հետագայում կունենան այդ հնարավորությունը, քանի որ ստացել էինք 50-ից ավելի դիմումներ»։

Փառատոնը 2013 թվականին հիմնադրել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը՝ ի նշանավորումն մեծ կոմպոզիտորի 110-ամյակի:

Սերգեյ Սմբատյանը կարևորում է այն աջակցությունը, որն ուղղված է դասական երաժշտության զարգացմանը և հատկապես Խաչատրյանի անվան փառատոնին։ Նրա համոզմամբ՝ Freedom Broker Armenia-ի ներգրավվածությունը փառատոնին թույլ է տալիս ընդլայնել տեսլականը և ստեղծել ավելի մեծ հնարավորություններ հանրահռչակելու մեծ կոմպոզիտորի ժառանգությունը ամբողջ աշխարհում։

«Freedom Broker Armenia-ի և «Արամ Խաչատրյան» հիմնադրամի համատեղ աշխատանքը մեծ ոգևորություն է հաղորդում բոլորիս։ Այն մեզ հնարավորություն է տալիս ավելի համարձակ նախագծեր պլանավորել և Հայաստանում կազմակերպել փառատոն, որը ոչ միայն միջազգային մակարդակին կհամապատասխանի, այլև կդառնա միջազգային լուրջ հարթակ Խաչատրյանի ժառանգությունը հանրահռչակելու գործում։ Արվեստը միայն գաղափար չէ․ այն պահանջում է մարդկանց ու թիմեր, որոնք կկիսեն այդ հավատը և պատրաստ են ներդրում անել», – նշում է մաեստրոն։

Փառատոնն անցկացվեց ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, իսկ փառատոնի գլխավոր գործընկերն էր Երևանի քաղաքապետարանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031