Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է.
«Հայաստանում մարդասիրության սկզբունքի ճգնաժամ է: Քաղաքական հետապնդումները ոչ միայն սահմանափակվում են անձանց ապօրինի մեղադրանքների ներկայացմամբ, այլ պարտադիր ուղեկցվում են կալանքներով:
Ազգային բարերարի, Սրբազանների, հանրային ճանաչում ունեցող անձանց քաղաքական հետապնդումների պարտադիր պայման է կալանքը: Ավելին, կալանքներն ամիսներով՝ տևող են: Իրականության մեջ նվազագույն իրավական հիմնավորում չունեցող են և դա գիտեն՝ միջնորդողները, պահանջողները և հաստատող Դատավորները: Նարեկը և Վազգենն ամիսներով կալանավորված են:
Ակնհայտ է, որ իրենց նկատմամբ կալանքը բացառապես ռեպրեսիվ նպատակ է հետապնդում, մինչդեռ մարդասիրության սկզբունքը պահանջում է իրավունքի գերակայություն, որը նշված բոլոր դեպքերով տապալված է: Նարեկի հացադուլն այլևս 13 օր տևում է: Գործը գտնվում է Դատարանի վարույթում:
Մարդասիրության նվազագույն պայմաններում անհապաղ նիստ կնշանակվեր հենց Դատարանի նախաձեռնությամբ և նման հիմքերով ու պայմաններով կիրառված կալանքը կվերացվեր, քանի որ միայն մենք չէ, որ պետք է պահանջենք հացադուլի դադարեցում:
Կարդացեք նաև
Իրավունքը պետք է գերակայի:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։


















































