Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Եվրոպական կուսակցությունը համերաշխ է Մոլդովայի և նրա հայկական համայնքի հետ

Հունվար 21,2026 23:20

Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը գրում է.

Վերջին օրերին Մոլդովայի ռսալեզու համացանցային հարթակում տեղի է ունենում տեղեկատվական գրոհ երկրի հայկական համայնքի ղեկավար Կարեն Հովհաննիսյանի և երիտասարդական թեւի առաջնորդ Կարեն Գասպարյանի դեմ։

Պատճառը՝ հայկական համայնքի աջակցությունն է Մոլդովայի իշխանության եվրոպական քաղաքականությանը։

Կատարողները՝ հայկական ազգանուններով ռսատառ գրառումներ կատարող մարդիկ են, ովքեր չեն խորշում հայհոյանքներից եւ ուղիղ զրպարտումներից։
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն վերջերս հատուկ նշում էր իր երկրի դեմ ռսական հատուկ ծառայությունների կողմից սկսված «հիբրիդային պատերազմի» վտանգը։ Հայկական համայնքի ղեկավարների դեմ ստոր արշավը հենց այդ պատերազմի բաղկացուցիչ մասն է կազմում։

Հայաստանի Եվրոպական կուսակցությունն իր համերաշխությունն է հայտնում Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի խիզախ ու հետեւողական քայլերին դեպի ԵՄ անդամակցություն, ինչպես նաեւ երկրի հայկական համայնքի եվրոպական դիրքորոշմանը։ Ձեր եւ մեր պայքարն արդար է եւ հաղթանակն անբեկանելի է։ Մենք չենք պարտվել, քանի դեռ պայքարում ենք։

 

Հայաստանի Եվրոպական կուսակցություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031