Նախ ընտրության արդյունքների վրա էապես է ազդող նախընտրական ծրագրի կարևորության մասին հանգամանորեն:
Նպատակային գործունեությանը ունակ ինչպես մարդիկ ու նրանց լավ կազմակերպված խմբերը, այնպես էլ ինքնիշխան պետություններն ու նրանց կառավարման մարմինները, ելնելով իրենց առջև դրված խնդիրներից, իրենց հնարավորություններից և հաշվի առնելով, թե ինչ տեղաշարժեր կարող են լինել՝ նախապես մշակում, պլանավորում, ծրագրում են ինչի համար, ինչ միջոցներով, ինչ քայլերով, ինչ արդյունքի հասնելու համար են առաջիկայում իրենց գործունեությունը ծավալելու:
Եվ եթե չնախատեսված արտակարգ դեպքեր չեն լինում, այլոց թելադրանքին էլ չեն ենթարկվում, այս կամ այն կերպ ամրագրված այդ ծրագրերն են դառնում բոլորի համար էլ ուղղորդող, հիմնական շարժիչ գործիքը:
Հաշվի առնելով դա և այն, որ նախապես լավ մշակված, քննարկված, հանրության հավանությանը արժանացած ծրագրերը, որպես կանոն, ավելի արդյունավետ են լինում, բնական է, որ ժողովրդավարական երկրներում, ընտրություններին մասնակցող ուժերից, նրանց նախընտրական դաշինքներից պահանջվում է՝ ընտրությունից ընտրություն ընկած ժամանակահատվածի համար, կանխատեսելով իրադարձությունների հետագա ընթացքը, հստակ ճանապարհային քարտեզով հանրությանը ներկայացնեն նախընտրական իրենց ծրագիրը այն մասին, որ եթե հաղթեն, կառավարություն կազմեն, ըստ հիմնական ոլորտների, ինչ խնդիրներ ինչ միջոցներով պետք է լուծեն, անվտանգության, առաջընթացի ապահովման հարցերը ինչպես պետք է կարգավորեն:
Կարդացեք նաև
Եվ գործող իշխանությունների լեգիտիմությունն էլ նրանց մոտ բնական է, գնահատվում է նրանով, թե նրանք իրենց նախընտրական խոստումները որքանով են կատարել: Եվ եթե կան էական թերացումներ, արտահերթ ընտրությունների անցկացման կարգ է սահմանվում:
Չնայած նրան, որ մեր Սահմանադրության անփոփոխ երկրորդ հոդվածում էլ է ամրագրված՝ ժողովուրդը իր իշխանությունը առաջին հերթին իրականացնում է ընտրությունների և հանրաքվեների միջոցով, ենթադրվում է, որ ընտրությունների ժամանակ շատ ձայներ ստացած ուժի նախընտրական ծրագիրը առաջիկա 5 տարիների համար և Ազգային ժողովի, և նրա կառավարության գործունեության հիմքը պետք է դառնա:
Սակայն ցավոք մինչ այժմ, մեզանում ոչ մեկը այդպես էլ հանգամանորեն մշակված, իրագործելի նախընտրական ծրագրեր չեն ներկայացրել, և իրենց խոստումները չկատարելու համար էլ ոչ ոք պատասխանատվություն չի կրել:
Եվ որպես հետևանք, այդպես էլ մենք ընտրությունից ընտրություն չենք կառավարվել նախապես քննարկված, մշակված, հանրության հավանությանը արժանացած հեռանկարային լուրջ ծրագրերով և թույլ ենք տվել իշխանության տիրացած առաջնորդներին՝ իրենք որոշեն՝ ինչ անել, ոնց անել՝ իրենց բոլոր կործարար հետևանքներով:
Ակնհայտ է, որ ստեղծված այս ծանր պայմաններում այդպես այլևս շարունակել չի կարելի: Գերարագ փոփոխվող այս դարում իրադարձությունների հնարավոր ընթացքի կանխատեսման, կողմորոշման հստակ հմքով կազմված ծրագրերի արժեքն ու դերը առանձնապես է կարևորվելու:
Եվ իհարկե, առաջիկա ընտրությունների ժամանակ մեր քաղաքական ուժերի կարողությունների գնահատման հիմնական չափանիշը, ցանկալի է, որ հենց այն լինի:
Եվ անհրաժեշտ է՝ հանրությանը տեղեկացնելով այդ խնդրի կարևորությունը, պայմաններ ստեղծել, պահանջել, որ ընտրություններին մասնակցող ուժերը, նրանց նախընտրական դաշինքները պարտավորվեն ներկայացնել վեր նշված պահանջներին բավարարող նախընտրական ծրագրեր, ինչպես նաևnaio հայտարարել, որ հաղթելու դեպքում, եթե չկարողանան իրենց նախընտրական խոստումները կատարել, հրաժարական կտան, կնշանակեն արտահերթ, նոր ընտրություններ:
Ասպեկտին հասնելու համար շատ ու շատ կարևոր է, որ այսպես ասված չորրորդ իշխանության՝ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները իրենց վրա դրա պարտավորությունը վերցնեն:
Ակնհայտ է, որ անձնական շահերով, այլոց թելադրանքով գործող ուժերը ընտրություններին հաջորդող տարիների համար հիմնավորված, իրագործելի, հանրության համար ընդունելի նախընտրական ծրագրեր չեն կարող առաջարկել:
Իսկ ի տարբերություն նրանց՝ ազգայինի դերն ու կարևորությունը գիտակցող, ժողովրդավարական արժեքներով ղեկավարվող ուժերից կազմված դաշինքը, հակառակը, հիմնվելով քաղաքակիրթ աշխարհի ռեալ աջակցությունն ապահովելու, համազգային մեր բոլոր ազդեցիկ ուժերի համախմբմանը հասնելու հնարավորության վրա, կարող է հանրությանը ներկայացնել իրավիճակի շտկման, հայրենիքի անվտանգության, առաջընթացի ապահովման հստակ մշակված նախընտրական իր ծրագիրը և վարչապետի ու պատգամավորության թեկնածուների այնպիսի ցուցակ, որը մեծամասնության համար ընդունելի կլինի:
Եվ այն դաշինքը կկարողանան նաև հայտարարել, որ եթե չկարողանան այն կյանքի կոչել, հրաժարական կտան, նոր արտահերթ ընտրություններ կնշանակեն: Եվ այն, նախընտրական այդ ծրագիրը, հաղթանակի հասնելու գործոն կդառնա:
Աշխարհքաղաքական գերլարված այս իրավիճակում առանձնապես կարևոր է, որ և ընտրողները, և ընտրվածներն ու նրանց կառավարությունը՝ հեռանկարը տեսնելով, իրենց գործունեության կազմակերպման, նախօրոք մշակված, ամրագրված, իրագործելի ծրագրերով ու ուղենիշներով ղեկավարվեն: Մեկի խելքի վրա հույս դնելը և արդյունքում այլոց թելադրած հոսանքով քշվելը, այս անգամ արդեն մեզ վերջնական կործանման կտանի:
Արշակ Սադոյան


















































